ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարն իր հավատարմագրերն է հանձնել ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Գագիկ Հովհաննիսյանը դեկտեմբերի 13-ին իր հավատարմագրերը հանձնեց ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Արարողությունից հետո Գագիկ Հովհաննիսյանի և Յանս Ստոլտենբերգի միջև կայացավ առանձնազրույց: Շնորհավորելով ՀՀ առաքելության ղեկավարին պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարը նշեց, որ բարձր է գնահատում ՆԱՏՕ-ՀՀ համագործակցության ներկա մակարդակը և շնորհակալություն հայտնեց Աֆղանստանում և Կոսովոյում իրականացվող խաղաղապահ գործողություններին Հայաստանի ներդրման համար:

Իր հերթին Գագիկ Հովհաննիսյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը կշարունակի ՆԱՏՕ-ի և գործընկերների հետ զարգացնել համագործակցությունն ու գործընկերությունը: Նա նաև հավելեց, որ հաջողությամբ ընթանում է ՀՀ-ՆԱՏՕ ԱԳԳԾ2017-2019փաստաթղթի իրականացումը և այդ համատեքստում ակնկալում է անդամ-երկրների և գործընկերների աջակցությունը:

Գլխավոր քարտուղարի խնդրանքով ՀՀ առաքելության ղեկավարը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացի ներկայիս փուլը:

Նույն օրը Գագիկ Հովհաննիսյանին ընդունեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գետտեմյուլլերը: Շնորհավորելով ՀՀ առաքելության ղեկավարին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ նա գոհունակությամբ նշեց Հայաստանի հետ ՆԱՏՕ-ի բարձր մակարդակի երկխոսության առկայությունը։

Քննարկվեցին նաև ՆԱՏՕ-ՀՀ համագործակցության օրակարգի հարցեր, անդրադարձ եղավ Ռոուզ Գետտեմյուլլերի՝ Հայաստան նախատեսված այցին։

Հայերեն العربية English Русский

Ռումինիայում նոր կառավարության ձևավորման գործընթացը փակուղի է մտել

Թրամփը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում վստահ հաղթանակի առթիվ

Մոսկվայում նշել են, թե որն է ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնման բանալին

ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում

ԱՄՆ-ն Կուբային կոչ է արել զերծ մնալ Գուանտանամոյի բազային հարվածելու նպատակով զենք հայթհայթելու փորձերից

Լյուքսեմբուրգը շնորհավորել է Հայաստանին և խորհրդարանական ընտրությունները հաջողված համարել

Երևանը բարձր է գնահատում Լիսաբոնի հետ իր բարեկամությունը. ԱԳՆ-ն շնորհավորել է Պուտուգալիայի Ազգային օրը

Իսրայելի հարձակումների հետևանքով վերջին 24 ժամում 30 մարդ է զոհվել Լիբանանում

Հասանովն ու Վուչիչը քննարկել են Ադրբեջան-Սերբիա ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները

Աշխարհահռչակ Անդրեա Բոչելլին ելույթ կունենա ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության բացման արարողությանը