Պարտապանի և պարտատիրոջ համար համաչափ հավասարակշռություն կլինի. ԱԺ-ն ընդունեց համապատասխան օրինագիծը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասինօրենքի նախագիծը, որը միտված է քաղաքացիաիրավական հարաբերություններում պարտավորության կողմերի` պարտապանի և պարտատիրոջ համար համաչափ հավասարակշռություն մտցնելուն:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համապատասխան օրինագծին միաձայն կողմ քվեարկեց 93 պատգամավոր:

Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը հիշեցրեց, որ նախագիծը միտված է համաչափ հավասարակշռություն մտցնել քաղաքացիաիրավական հարաբերություններում պարտավորության երկու կողմերի` պարտատիրոջ և պարտապանի համար և սահմանափակել տույժերի և տուգանքների առավելագույն սահմանները: Նա նաև հայտնեց, որ առաջինից երկրորդ ընթերցման ռեժիմում առաջաքրկ է ներկայացրել ՀՅԴ խմբակցությունը, որն ընդունվել է:

«Մենք այդ փոփոխությամբ ավելի ենք բարելավում պարտապանի վիճակը: Եթե պարտապանը խախտում է պարտավորությունը, պարտատերը ծանուցում է ուղարկում նրան, որ գրավադրված գույքը պետք է իրացվի: Օրենքով նախատեսված է, որ դրանից հետո պետք է սպասել երկու ամիս և նոր իրացնել գույքը, ինչը նշանակում է, որ այդ երկու ամսվա ընթացքում պարտապանի համար լրացուցիչ տույժեր և տուգանքներ են հաշվելու: Այնինչ, լինում են դեպքեր, երբ պարտապանն ի սկզբանե համաձայն է, որ իր գույքը իրացվի` հասկանալով, որ չի կարող որևէ միջոց ձեռնարկել իր գրավի առարկան հանելու համար: Հիմա մենք նախագծով սահմանել ենք, որ եթե այդ երկու ամսվա ընթացքում պարտապանը գրավոր համաձայնություն ներկայացնի պարտատիրոջը իր գույքը իրացնելու համաձայնության մասին, պարտատերը պետք է անմիջապես ձեռնամուխ լինի գույքի իրացմանը»,- մանրամասնեց Հովհաննիսյանը:

Հայերեն

Խաղաղությունն առաջին հերթին գիտակցված և ռազմավարական ընտրություն է. Արարատ Միրզոյանի ելույթը՝ «Մանամայի երկխոսություն» ֆորումի պանելային քննարկմանը

Հնդկաստանի իշխանությունները ցիկլոնի պատճառով տարհանում են երկրի արևելյան ափի բնակիչներին

Հայտնի են Բուլղարիայի նախագահական ընտրությունների արդյունքները

Հայաստանի առաջին պետական տիկնիկային թատրոնը ներկայանում է ստեղծագործական նոր շնչով

Գյումրու դրամատիկական թատրոնում նշվեց Սրբուհի Բաբայանի 75-ամյակը

Հայաստանի հրաձգության հավաքականը սկսում է պայքարն աշխարհի վարկանիշային առաջնությունում

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն

Հրդեհ Մրգաշեն բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ

«Նոր գիրք»-40/26. Սիմոնյան, Ուելս, Չրնիչ

Հուսով եմ՝ մի օր հայի կուղարկեմ տիեզերք. ՏՏ ոլորտում Հայաստանի պետական մրցանակակիր Քեմ Ղաֆարիանի հարցազրույցը