Հայ-թուրքական արձանագրությունների մասին Նալբանդյանի հայտարարությունը լայն արձագանք է գտել թուրքական ԶԼՄ-ներում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստան կատարած այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ լայն արձագանք է գտել թուրքական լրատվամիջոցներում: Բազմաթիվ լրատվամիջոցներ ՀՀ արտգործնախարարի հայտարարությունը հրապարակել են գլխագրերում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ընթերցողների մեծ լսարան ունեցող թուրքական «Հուրիեթ» պարբերականը մասնավորապես մեջբերել է Նալբանդյանի հետևյալ խոսքերը. «Հայաստանի Հանրապետության նախագահը սեպտեմբերին հայտարարել է, որ Երևանն առ ոչինչ է համարելու արձանագրությունները: Այդ ժամանակից ի վեր դրանց վավերացման ուղղությամբ որևէ դրական քայլ չի կատարվել: Այդ իսկ պատճառով 2018 թվականի գարունը դիմավորելու ենք առանց արձանագրությունների»:

ՀՀ արտգործնախարարի խոսքից նույն հատվածը մեջբերել է նաև թուրքական HaberTurk-ը՝ հիշեցնելով, որ արձանագրությունները պետք է վավերացվեին երկու երկրի խորհրդարանների կողմից:

Թուրքական «Միլլիեթ»-ը նշել է, որ արձանագրությունները ստորագրվել էին Շվեյցարիայի միջնորդությամբ:

Նալբանդյանի հայտարարությունը տեղ է գտել նաև մի շարք այլ թուրքական լրատվամիջոցների էջերում, ինչպես Sputnik-ի թուրքական ծառայությունը, «Ջումհուրիեթ»-ը, CNN Turk-ը, Gazete Duvar-ը, Bianet-ը, MyNet.com-ը, Haberler-ը, Karar-ը և այլն:

Հունաստանի արտաքին գործերի նախարարությունում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, խոսելով Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների մասին, հիշեցրել է, որ Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց էր մեկնարկել, որը հանգեցրեց 2009թ.-ի հոկտեմբերին Ցյուրիխի արձանագրությունների ստորագրմանը: Այնուամենայնիվ, նախարարն ընդգծել է, որ մինչ օրս այս փաստաթղթերը չեն վավերացվել, քանի որ Թուրքիան առաջ քաշեց անհիմն նախապայմաններ, որոնք հակասում էին Արձանագրությունների տառին և ոգուն: «Այս փաստաթղթերը չեն կարող ընդմիշտ պատանդ մնալ, և դա է պատճառը, որ Հայաստանի Նախագահը սեպտեմբերին ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի ամբիոնից հայտարարեց, որ Հայաստանը արձանագրություններն առ ոչինչ կհայտարարի, քանի որ չկա որևէ դրական առաջընթաց դրանց իրականացման համար, և մենք 2018թ գարունը կդիմավորենք առանց այդ Արձանագրությունների»,- հայտարարել է Նալբանդյանը:

Հայերեն العربية English Русский

Մունդիալ-2026. Պորտուգալիան խոշոր հաշվով հաղթեց Ուզբեկստանին

Ֆրանսիայում քառասուն մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից

Պապոյանը ՀՀ-ում ԵՄ դիվանագիտական ներկայացուցիչների հետ քննարկել է հայկական արտադրանքի արտահանումների ընդլայնման հարցերը

Կոստանյանը հանդիպել է Եվրահանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրենի հետ

Քննարկվել են ընտանեկան և կենցաղային բռնության դեմ պայքարի շրջանակում առողջապահության ոլորտում բարեփոխումներն ու առկա խնդիրները

Միգրացիոն ոլորտի բարեփոխումների շրջանակում՝ ՀՀ մի շարք բնակավայրերում կառուցվում են սպասարկման նոր գրասենյակներ

Կոստանյանը և Եվրահանձնաժողովի նախագահի խորհրդականը կարևորել են բարձրաստիճան շփումները առկա օրակարգերի առաջմղման համատեքստում

ՀՀ ԱԳ փոխնախարարը կարևորել է տարածաշրջանային կապակցվածության զարգացումն ու այդ համատեքստում հարևան երկրների հետ երկխոսությունը

Մեկնարկել է Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունների նոր փուլը

Ռուբինյանը ԵԽԽՎ-ում անդրադարձել է ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում արտաքին միջամտությանը