Նոր կառուցվելիք «ԶԱՌ» ռազմական կենտրոնում ծրագրվում է հաջորդ տարի անցկացնել զորավարժություններ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ԶԱՌ» ռազմական կենտրոնը կառուցումից հետո կարող է դառնալ միջազգային խաղաղապահ ուսումնական կենտրոն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «ՆԱՏՕ շաբաթը Հայաստանում» միջոցառումների մեկնարկին ընդառաջ կազմակերպված ասուլիսի շրջանակում այս մասին տեղեկացրեց ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լեւոն Այվազյանը:

«ԶԱՌ» ռազմական ուսումնական կենտրոնի կառուցումն իրականացվում է երկկողմ՝ հայ-ամերիկյան հարաբերությունների շրջանակներում, այսինքն՝ երկու երկրների ներդրման արդյունքում: Նպատակն է ստեղծել խաղաղապահ գործողությունների ուսումնական կենտրոն»,-ասաց նա եւ հավելեց, որ այս տարի ավարտվել է շինարարության առաջին փուլը, սակայն եւս մի քանի փուլ կա այն վերջնական տեսքի բերելու համար:

«Բացի շինարարական աշխատանքներից ծրագրվում է կենտրոնում տեղակայել խաղաղապահ վարժությունների համար անհրաժեշտ սարքավորումներ, տեխնիկական միջոցներ, որոնք հնարավորություն կտան խաղաղապահներին այնտեղ վարժանքներ իրականացնել»,-ասաց Լեւոն Այվազյանը՝ տեղեկացնելով, որ արդեն հաջորդ տարի ծրագրում են կենտրոնում անցկացնել զորավարժություններ ՆԱՏՕ-ի գնահատման գործընթացի շրջանակում:

«Այդ զորավարժությունները մեր ազգայինն են, անցկացվելու են ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան: Կենտրոնի ստեղծման նպատակն այն է, որ ունենանք խաղաղապահ գործողությունների վարժանքի ազգային կարողություններ, քանի որ մինչ օրս մեր խաղաղապահներն իրենց զորավարժություններն անցկացնում են արտերկրում»,-եզրափակեց Լեւոն Այվազյանը:

Հայաստանում մեկնարկել է «ՆԱՏՕ-ի շաբաթը»: Դեկտեմբերի 13-18-ը նախատեսվում են մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլերի այցը Հայաստան: ՆԱՏՕ-ի պաշտոնյան հանդիպում է ունենալու ՀՀ նախագահի, պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարների հետ:

Հայերեն English

Նավթի գները նվազել են - 05/06/26

ԿԸՀ-ն բավարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 6 անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու միջնորդություններին

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում