Տնտեսություն

Ռուսաստանը նախատեսել է ներդրումներ իրականացնել Մեղրիի ազատ տնտեսական գոտում

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը նախատեսել է ներդրումներ իրականացնել Մեղրիի ազատ տնտեսական գոտում

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը նախատեսել է ներդրումներ իրականացնել Հայաստանի տնտեսության մի շարք ոլորտներում: Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչությանղեկավարԱնդրեյԲաբկոյի խոսքով`2016 թվականին Ռուսաստանի ներդրումը Հայաստան կազմել է ավելի քան 2 միլիարդ դոլար:

«Ապագայում Ռուսաստանը նախատեսել է ներդրում իրականացնել Մեղրիի ազատ տնտեսական գոտում: Իհարկե, այս հարցը շուտափույթ լուծել չես կարող, որովհետև իրանական շուկան բավականին անսովոր է, և այն չհետազոտելով՝ չի կարելի ներդրումներ կատարել: Պետք է նաև հասկանալ, թե ինչ տեսակի ապրանքներ են պետք Իրանին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` դեկտեմբերի 13-ին լրագրողների հետ զրույցում ասաց Բաբկոն:

Ըստ Բաբկոյի` Հայկական ատոմային էլեկտրակայանի արդիականացման գործընթացն արդեն սկսվել է, որտեղ իր ներդրումն ունի Ռուսաստանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում