Մշակույթ

Հրանուշ Հակոբյանը պարգեւատրեց «Ծաղկազարդ» համույթը

1 րոպեի ընթերցում

Հրանուշ Հակոբյանը պարգեւատրեց «Ծաղկազարդ» համույթը

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հիմնադրման 10-ամյակի առիթով «Ծաղկազարդ» համույթը պարգեւատրեց «Կոմիտաս» մեդալով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախարարը նշեց, որ երգչախումբը բազմաթիվ անգամ Սփյուռքի տարբեր բեմերում հնչեցրել է Կոմիտասի ստեղծագործությունները: «Սփյուռքի նախարարության կոչով եւ, թույլ տվեք ասել, հանձնարարությամբ դուք եղել եք ամենուր եւ ներկայացրել հայ երգը, հայ մշակույթը եւ դրանով նպաստել հայապահպանությանը: Շնորհակալ եմ ձեր խմբին եւ շնորհակալ եմ, որ դուք բարեգործական նպատակներով լինում եք ամենուր եւ դարձել եք մեր նախարարության լավագույն բարեկամն ու ընկերը: Մաղթում եմ ձեզ հաջողություններ եւ նոր բեմեր»,-ասաց Հրանուշ Հակոբյանը:

Արարատյան Հայրապետական թեմի «Ծաղկազարդ» խումբը (գեղարվեստական ղեկավար՝ Լիլիթ Գրիգորյան) համերգներով շրջագայել է Ռուսաստանում, Ֆրանսիայում, Իտալիայում, Ավստրալիայում, Գերմանիայում, Հորդանանում, Լեհաստանում և այլ երկրներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում