Մայր Աթոռում կայացավ «Լավագույն ուսուցիչ» ամենամյա մրցույթի մրցանակների հանձնման արարողությունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լավագույն ուսուցիչ» ամենամյա մրցույթի շնորհիվ ուսուցիչները զգում են իրենց աշխատանքի նկատմամբ գնահատանքն ու ավելի պարտավորվում գործունեությունն իրականացնելիս: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝դեկտեմբերի 12-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Հրաչ և Սյուզան Թուֆայան» հայորդաց տանը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ տեղի ունեցավ մրցանակների հանձնման արարողությունը:

«Այս միջոցառմամբ մենք մեր գնահատանքն ենք արտահայտում մանկավարժներին, ովքեր կրթում, դաստիարակում են մեր պատանիներին: Ուսուցիչները կերտում են նրանց նկարագիրը, որպեսզի լինեն արժանավոր զավակներ հայրենիքի և եկեղեցու համար: Մեր գնահատանքն ենք արտահայտում նաև կազմակերպիչներին՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությանը, նաև բարերար հայ քույրերին ԱՄՆ-ում, ովքեր հովանավորում են այս նախաձեռնությունը»,-ասաց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորեց ուսուցչի աշխատանքը բարձր կերպով գնահատելու նման նախաձեռնությունները: «Վստահ ենք, որ այդ և այլ նախաձեռնությունները դրական ներգործություն ենք ունենում՝ գնահատելով ուսուցչի աշխատանքը»,-ասաց նա:

ՀՀ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նշեց`կրթական համակարգը կարիք ունի կայուն արժևորման: «Վեհափառ հոր նախաձեռնությունը, որ տասնամյակից ավելի է, ինչ իրականացվում է, կայունություն է բերում կրթական համակարգին: Ուսուցիչը կարիք ունի յուրաքանչյուր տարի գնահատվելու»,-ասաց նախարարն ու հավելեց` մրցանակաբաշխությունը ուսուցիչների կողմից սիրված է:

Կոտայքի մարզի Լեռնանիստի միջնակարգ դպրոցի «Հայոց պատմություն» առարկայի ուսուցչուհի Ռուզաննա Դիլաքյանի կարծիքով՝ նախաձեռնությունն իսկապես ոգևորիչ է: «Այս մրցանակը մեզ ավելի պարտավորեցնող է դարձնում: Կարևոր է, երբ ուսուցիչը հասկանում է, որ իսկապես գնահատվում է հանրության, պետության և հայոց եկեղեցու կողմից»,-ասաց նա:

Մրցույթն իրականացվել է երկու փուլով` գրավոր, որին մասնակցել է 133 մանկավարժ, և բանավոր, այս փուլ է անցել 98 մանկավարժ: Որպես երրորդ կարգի մրցանակակիրներ ընտրվել են 12 ուսուցիչներ, երկրորդ կարգի՝ 10 և առաջին կարգի՝ 6:

Հայերեն

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին