Պաշտոնական

ՀՀ վարչապետին զեկուցվել է գործարար միջավայրի բարելավմանն ուղղված աշխատանքային խմբի գործունեության ընթացքը

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետին զեկուցվել է գործարար միջավայրի բարելավմանն ուղղված աշխատանքային խմբի գործունեության ընթացքը

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ վարչապետի հանձնարարականով ստեղծված աշխատանքային խմբի կողմից գործարար միջավայրի բարելավման (Doing Business) միջոցառումների մշակման ընթացքի քննարկման նպատակով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Միջոցառումները միտված են բիզնես սկսելու և զարգացնելու համար պահանջվող վարչարարական ընթացակարգերի պարզեցման, ՓՄՁ-ների խթանման, ներդրողների պաշտպանվածության, շինարարական, քաղաքաշինական թույլտվությունների ստացման ընթացակարգերի, էլեկտրոնային համակարգերի շարունակական ներդրման, վարկերի հասանելիության, սեփականության գրանցման, ենթակառուցվածքներով ապահովման ցուցանիշների բարելավմանը:

Վարչապետ Կարապետյանը պատասխանատուներից պահանջել է մեկ շաբաթվա ընթացքում ներկայացնել ըստ ոլորտների բոլոր միջոցառումների իրականացման հստակ ժամանակացույց:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում