ՀՀ կառավարությունն ակնկալում է ՀՆԱ-արտաքին պարտքի հարաբերակցության 55.4 տոկոս ցուցանիշ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունն ընթացիկ տարվա վերջում ակնկալում է արտաքին պարտք-ՀՆԱ հարաբերակցության 55.4 տոկոս ցուցանիշ: Խորհրդարանում «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասինև «Պետական պարտքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասինօրենքների նախագծերի փաթեթի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ պատասխանելով ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանի հարցին: «Մենք 2018թ. ընթացքում ծրագրում ենք մեկ տոկոսային կետով նվազեցնել այդ ցուցանիշը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախարարը:

ԱԺ փոխնախագահը նախարարին հարց ուղղեց նաև ներգրավվող վարկային միջոցների արդյունավետ օգտագործման վերաբերյալ: Մասնավորապես, Միքայել Մելքումյանին հետաքրքրում էր, թե կառավարությունը ի՞նչ հստակ քայլեր է ձեռնարկում վարկային միջոցներն արդյունավետ օգտագործելու համար: Վարդան Արամյանն ասաց, միջազգային կազմակերպությունները իրենց կողմից տրամադրած վարկերի վերաբերյալ ունենում են արդյունքային ցուցանիշներ: «Բոլոր այն վարկային ծրագրերը, որոնք անարդյունավետ են, ընկնում են «սև ցուցակ»: Հայաստանը համարվում է այս առումով լավագույն ցուցանիշներ ունեցող երկիր»,- պարզաբանեց նախարարը:

Հայերեն English

Մարմնամարզության աշխարհի այս առաջնությունում մեր սպասելիքներից ավելի բարձր արդյունք ստացանք. Հակոբ Սերոբյան

Շվեյցարացիները կքվեարկեն հրավառություններն արգելելու շուրջ

Ձերբակալվել են Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարն ու որդին

ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգել են Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հիշատակը

Fast Shift-ն առաջարկում է մինչև 99 տոկոս զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համար

«Զատիկ»-ի կենտրոնի դաստիարակը հարվածել է անչափահաս սանի գլխին և մարմնի տարբեր հատվածներին. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից

Երևանում հանդիպել են ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու Նիդեռլանդների ԱԳ նախարարը

Արարատ Միրզոյանի և Նիդեռլանդների ԱԳ նախարարի ասուլիսը

Հայաստանն ու Գերմանիան COP17-ի շրջանակում ստորագրել են բնապահպանական համագործակցության հռչակագիր

Օլեշկիում սկսվել է «լռության ռեժիմը»՝ տեղի բնակիչների տարհանման համար