Պաշտոնական

Կարեն Կարապետյանին են ներկայացվել «Սևան Ստարտափ Սամմիթ»-ի զարգացման հեռանկարները

2 րոպեի ընթերցում

Կարեն Կարապետյանին են ներկայացվել «Սևան Ստարտափ Սամմիթ»-ի զարգացման հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանին են ներկայացվել «Սևան Ստարտափ Սամմիթ»-ի զարգացման հեռանկարներն ու հնարավորությունները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նշվել է, որ «Սևան Ստարտափ Սամմիթ 2017»-ը հյուրընկալել էշուրջ 4000 մասնակիցներ և հյուրեր աշխարհի 23 երկրներից:«Սևան Ստարտափ Սամմիթ 2017»-ի ընթացքում փակված գործարքների գումարըգերազանցել է 200 հազար դոլարը, իսկ մրցանակային ֆոնդը գերազանցել է նախատեսված 40 հազարը և հասել50 հազար դոլարի։ Սամմիթի ընթացքում ստարտափներով հանդես եկող թիմերը հնարավորություն են ունենում օրեր շարունակ շփվել, ծանոթանալ ինչպես միմյանց, այնպես էլ Հայաստանից և արտերկրից հրավիրված տարբերձեռնարկատերերի,մասնագետներիևբանախոսների, բարձրակարգ ծրագրավորողների և ներդրողների հետ:

2018թ.-ին Սամմիթը նախատեսում է ընդլայնել իր աշխարհագրությունը և մի շարք միջոցառումներ անցկացնել աշխարհի տարբեր երկրներում՝ «Սիսայդ Ստարտափ Սամմիթ» անվանմամբ։

Վարչապետ Կարեն Կարապետյանը ողջունել է միջոցառման անցկացումը և ընդգծել, որ կառավարությունը պատրաստ է տարբեր հարցերում կազմակերպիչներին ցուցաբերել անհրաժեշտ օժանդակություն:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում