Մշակույթ

Էստրադային սիմֆոնիկ նվագախմբի ստեղծման 50 և Երվանդ Երզնկյանի 70-ամյակի առթիվ տեղի կունենա հոբելյանական համերգ

1 րոպեի ընթերցում

Էստրադային սիմֆոնիկ նվագախմբի ստեղծման 50 և Երվանդ Երզնկյանի 70-ամյակի առթիվ տեղի կունենա հոբելյանական համերգ

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի ստեղծման 50-ամյակին և նվագախմբի դիրիժոր, կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյանի ծննդյան 70-ամյակին նվիրված հոբելյանական համերգի կազմակերպման նպատակով կառավարությունը կհատկացնի 15 մլն դրամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է գործադիրի դեկտեմբերի 7-ի նիստի օրակարգում:

Միջոցները կտրամադրվեն «Հայկական վեկտոր» մշակութային հիմնադրամին:

Հիմնավորման համաձայն, հոբելյանական համերգի կազմակերպումը կնպաստի հայկական մշակույթի հանրահռչակմանը, ունկնդրին բարձրաճաշակ ջազային, հայկականէստրադայի հին ունոր գործերի, ինչպես նաևհամաշխարհային հիթերի կատարյալ երաժշտական մշակումների ներկայացմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում