Տնտեսություն

Վահրամ Բաղդասարյանը 2018 թվականի բյուջեն համարում է իրատեսական եւ կայունացնող 

2 րոպեի ընթերցում

Վահրամ Բաղդասարյանը 2018 թվականի բյուջեն համարում է իրատեսական եւ կայունացնող 

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը բավականին հեռանկարային ծրագիր է ներկայացրել. 2018 թվականի բյուջեն նպատակային է, միտված ապագային: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում հերթական քառօրյա նիստի շրջանակում 2018 թվականի պետական բյուջեի քննարկմանն այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

«Մենք կարծում ենք, որ այս բյուջեն իրատեսական եւ կայունացման բյուջե է: Բնականաբար, մենք պետք է հետեւողական լինենք այն բոլոր դրույթների իրականացմանը, որոնք դրված են բյուջեում: Մենք ողջունում ենք այն, քանի որ այսօրվա Կառավարությունը պահի խնդիր չի լուծում: Համոզված եմ, որ եթե իրականացվեն այն նպատակները, որ Կառավարությունը դրել է, հաջորդ տարի բոլորս պետք է որ ողջույնի խոսքեր ասենք»,-նշեց Վահրամ Բաղդասարյանը:

Խմբակցության ղեկավարը նաեւ անդրադարձավ բյուջեի վերաբերյալ հնչող առաջարկություններին: Նրա խոսքով՝ հանրապետական նշանակության առաջարկություններից զատ պետք է նաեւ մեծ ուշադրություն դարձնել մարզերին եւ գյուղերին:

«Մեր երկրի սիրտը մարզերն են եւ գյուղերը: Ես համոզված եմ, որ միջնաժամկետ ծրագրերում մեր պատգամավորների առաջարկները դրանք ի նկատի կունենան: Առողջապահական համակարգի հետ կապված՝ կցանկանայի ուշադրություն հրավիրել ծննդօգնության հարցին. եթե մենք խոսում ենք բնական աճի մասին, պետք է նկատի ունենալ նաեւ ծննդօգնությունը եւ այդ ոլորտին հրավիրել ուշադրություն»,-եզրափակեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում