Հայաստանյան և ԵՄ փորձագետները ուսումնասիրում են ջրային ռեսուրսներին առնչվող տվյալների կառավարումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Եվրոպական բնապահպանական գործակալության ջրային ոլորտի փորձագետները այսօրվանից կանցկացնեն երկօրյա աշխատաժողով, որի նպատակն է զարգացնել ջրային ռեսուրսների միասնական տեղեկատվական համակարգի մշակման կարողությունները, որն իր հերթին կօժանդակի քաղաքականությունների մշակմանը և իրականացմանը: Աշխատաժողովի հետ մեկնարկում է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ծրագիրը, որը հիմնականում կենտրոնացած է բնապահպանական, ներառյալ ջրային ոլորտում տեղեկատվության փոխանակման վրա: Ջուրը կենսական կարևոր ռեսուրս է մեր մոլորակի, այդ թվում` էկոհամակարգերի գործունեության, հասարակության և տնտեսության համար:

Ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման համար անհրաժեշտ նախապայման է շահագրգիռ կողմերի միջև համագործակցությունը և տեղեկատվության փոխանակումը: Կարևոր է նաև համապատասխան, հուսալի, հստակ, համահունչ տվյալների ձեռքբերումը, որոնք կօգտագործվեն ջրային ռեսուրսի վիճակը և ռեսուրսի վրա ճնշումները գնահատելու համար: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում ԵՄ գրասենյակից:

Հստակ և ամբողջական տեղեկատվության առկայության դեպքում հնարավոր կլինի մշակել հիմնավոր և արդյունավետ քաղաքականություններ, որոնք նպաստում են ջրային էկոհամակարգերի գործունեությանը և այդպիսով ծառայում մի շարք կարևոր գործառույթների`սկսած ջրի ֆիլտրումից, լուծումից, պահպանումից մինչև հեղեղների կանխարգելումը, կլիմայական հավասարակշռությունից մինչև կենսաբազմազանության պահպանումը:

Հայերեն English

Հայաստանի խորհրդարանական ընտրություններն ընտրողներին իրական ընտրության հնարավորություն են տվել. ԵԽԽՎ զեկույց

Զովունիում գտնվող 1550 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Իրաքը վերահսկողություն է հաստատել Բաղդադի միջազգային օդանավակայանում գտնվող ԱՄՆ ուժերի գլխավոր շտաբի նկատմամբ

Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար

Նմուշառված մրգերում հայտնաբերվել են միջատասպան նյութի մնացորդներ. ՍԱՏՄ-ն վերահսկողություն կիրականացնի պտուղ-բանջարեղենի վաճառակետերում

Մեկնարկել է Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության 4-րդ միջազգային փառատոնը

Հայկ Կոնջորյանն ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահ

Ֆրանսիական համալսարանի նախաձեռնած «Այլևս երբեք» դասընթացով ուսանողները բացահայտեցին ցեղասպանությունների եզակիությունն ու առանձնահատկությունները

Նորընտիր իշխանությունները ժողովրդից հստակ մանդատ են ստացել․ Կոնջորյանն անդրադարձել է ԵԽԽՎ զեկույցին

Նիդեռլանդները 10 միլիոն եվրո կհատկացնի ուկրաինացի զինվորականների վերապատրաստման համար