Մահացել Է ֆրանսիացի ռոք երգիչ Ջոնի Հոլիդեյը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 74 տարեկան հասակում վախճանվել Է ֆրանսիացի ռոք երգիչ եւ կոմպոզիտոր Ջոնի Հոլիդեյը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 6-ին հայտնել Է France-Presse գործակալությունը՝ հղում անելով երգչի կնոջը:
«Ջոնի Հոլիդեյը հեռացավ: Ես գրում եմ այս բառերը՝ չհավատալով դրանց, բայց եւ այնպես դա ճիշտ Է: Իմ տղամարդն այլեւս չկա, նա այս գիշեր մեզ լքեց այնպես, ինչպես որ ապրեց իր կյանքը՝ արիությամբ ու արժանապատվությամբ»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Երգչի մահվան պատճառը, ինչպես նշվում Է, թոքերի քաղցկեղն Էր:
Ջոնի Հոլիդեյը (իսկական անունն Է՝ Ժան Ֆիլիպ Լեո Սմեթ) ծնվել Է 1943 թվականին Փարիզում: Իր կարիերայի ընթացքում նա կատարել Է ավելի քան 400 շրջագայություն, որոնք 15 միլիոնից ավելի հանդիսականների են հավաքել: Մինչեւ 2005 թվականը վաճառվել Էր նրա շուրջ 80 մլն սկավառակ, Հոլիդեյի 18 ալբոմներ դարձել են պլատինե: Նա նաեւ շատ երգեր Է գրել շանսոնի ոճով, ինչպես նաեւ ֆիլմերի երաժշտություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: