Մոգերինին Իրանի հետ գործարքը համարել Է անվտանգության հանգուցային հարցը
2 րոպեի ընթերցում
![Մոգերինին Իրանի հետ գործարքը համարել Է անվտանգության հանգուցային հարցը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/12/914934.jpg)
«Ես հայտարարեցի, որ ԵՄ-ի տեսանկյունից Իրանի հետ կնքված միջուկային գործարքի կատարման շարունակումը եվրոպական, ինչպես նաեւ գլոբալ ու տարածաշրջանային անվտանգության ռազմավարական գերակայությունն Է»,-ասել Է նա:
Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ի գիշերը պատմական համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) ընդունմամբ: 2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել Է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն Է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով:
Այդ ծրագիրը նախատեսում Է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել Է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: