Տարածաշրջանային

Թուրքիայի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կազմ խցկվելու փորձերը մշտապես տապալվել են. Ռուբեն Սաֆրաստյան  

3 րոպեի ընթերցում

Թուրքիայի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կազմ խցկվելու փորձերը մշտապես տապալվել են. Ռուբեն Սաֆրաստյան  

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարիների ընթացքում Թուրքիան բազմիցս փորձել է արցախյան հարցի խաղաղ կարգավորման գործընթացում հանդես գալ որոշակի նախաձեռնություններով՝ հօգուտ Ադրբեջանի, խցկվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կազմ, սակայն տապալվել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքով՝ այս հարցի առնչությամբ Թուրքիայի կողմից հնչող հայտարարությունները առաջինը չեն, սակայն դրանք բոլորն էլ անհաջողության են մատնվել ոչ միայն այն պատճառով, որ Թուրքիան ակնհայտորեն պաշտպանում է Ադրբեջանին, այլեւ այն, որ համանախագահները, իրենց վրա վերցնելով բանակցային գործընթացի միջնորդի կարգավիճակը, ոչ մի մտադրություն չունեն ընդլայնելու իրենց շրջանակը:

«Այստեղ պետք է ընդգծել սակայն, որ բանակցային գործընթացը չի գնում առաջ հենց Ադրբեջանի պատճառով, քանի որ այն ցուցաբերում է իմիտացիոն մոտեցում, դա ճշմարտության միայն մեկ մասն է: Իսկ հիմնական մասն այն է, որ, բացի իմիտացիոն մոտեցում ցուցաբերելուց, Ադրբեջանը նաեւ ուղղակիորեն կիրառում է ուժ՝ ժամանակ առ ժամանակ լայնածավալ, անընդմեջ դիմում է սադրանքների սահմանամերձ շրջաններում. ըստ էության, դա ցույց է տալիս, որ Ադրբեջանն ընդհանրապես շահագրգռված էլ չէ բանակցային գործընթացում»,-նշեց նա:

Հարցին, թե արդյոք վերջերս Նախիջեւանում անցկացված ադրբեջանական բանակի զորավարժությունները ինչ-որ վտանգ ներկայացնու՞մ են, Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ տեսնում է Հայաստանին, Երեւանին ուղղված վտանգ:

«Ցավոք, ե՛ւ Ադրբեջանը, ե՛ւ Թուրքիան հնարավորություն են փնտրում այնտեղ ուժեղացնելու իրենց ռազմական ներկայությունը, ինչը մտահոգիչ է»,-նշեց թուրքագետը՝ ընդգծելով, որ ներկայումս հայկական կողմի կարեւոր քայլը պետք է լինի պաշտպանողականության ուժեղացումը:

«Ես կարծում եմ, որ այս ուղղությամբ մեր հանրապետության ղեկավարության կողմից գործադրվող ջանքերը միանգամայն ադեկվատ են: Բացի դրանից, պետք է դիվանագիտական քայլեր եւս ձեռնարկվեն, համաշխարհային հանրությանը, դաշնակիցներին պետք է ամեն կերպ ներկայացնել, տեղյակ պահել Նախիջեւանում տեղի ունեցող զարգացումներից»,-եզրափակեց Ռուբեն Սաֆրաստյանը:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն նոյեմբերի 29-ին Անկարայում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան),Ստեֆան Վիսկոնտիի(Ֆրանսիա) և Էնդրյու Շեֆերի (ԱՄՆ) հետ: Այս մասին Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գրառում էր կատարել Թվիթերի իր միկրոբլոգում: Հանդիպմանը մասնակցել էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:

Ինչպես միշտ, Ալիևի ռեժիմը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը․ Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպան

Քաղաքականություն

Ինչպես միշտ, Ալիևի ռեժիմը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը․ Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպան

Ադրբեջանը մերժել է Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացնելու՝ հայկական կողմի առաջարկը

Քաղաքականություն

Ադրբեջանը մերժել է Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացնելու՝ հայկական կողմի առաջարկը

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Ադրբեջան

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Թուրքիա

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիա

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թուրքիա

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Արտաքին քաղաքականություն

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում