Տարածաշրջանային

Շվեյցարիայի նախագահը պաշտոնական այցով ժամանել Է Թբիլիսի

1 րոպեի ընթերցում

Շվեյցարիայի նախագահը պաշտոնական այցով ժամանել Է Թբիլիսի

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիայի նախագահ Դորիս Լեյտհարդը երկօրյա պաշտոնական այցով ժամանել Է Թբիլիսի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Facebook-ում Վրաստանի նախագահի վարչակազմի պաշտոնական Էջում:

Թբիլիսիի միջազգային օդանավակայում Շվեյցարիայի նախագահին դիմավորել են Վրաստանի ԱԳ նախարար Միխայիլ Ջանելիձեն, նախագահի վարչակազմի ղեկավար Գեորգի Աբաշիշվիլին եւ այլ պաշտոնատարներ: Պաշտոնական հանդիպումները կսկսվեն դեկտեմբերի 4-ից: Շվեյցարիայի նախագահը բանակցություններ կվարի Վրաստանի իր պաշտոնակից Գեորգի Մարգվելաշվիլիի հետ: Ծրագրված են նաեւ նրա հանդիպումները Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի եւ վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ: 2009 թվականից Շվեյցարիան միջնորդի գործառույթ Է իրականացնում Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ՝ երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների խզումից հետո:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում