ՀՀ կառավարությունում քննարկվել են ներդրումային ծրագրերի իրականացմանն ուղղված քայլերը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը դեկտեմբերի 1-ին խորհրդակցություն է անցկացրել կառավարության տնտեսական բլոկի նախարարների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են ներդրումային ծրագրերի իրականացման ուղղությամբ կատարվող աշխատանքները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Կառավարության ղեկավարը ևս մեկ անգամ կարևորել է գերատեսչությունների ակտիվ աշխատանքը դիվանագիտական ներկայացուցիչությունների, այդ թվում՝ Հայաստանում հավատարմագրված և արտերկրում մեր երկրի դիվանագետների հետ: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ գերատեսչությունների ներսում պետք է համապատասխան հարթակներ ձևավորվեն, որտեղ գեներացվելու են ներդրումային ծրագրերը, որից հետո դրանք պետք է ուղարկվեն Հայաստանի զարգացման հիմնադրամ, որը, իր հերթին, ներկայացնելու է այն համապատասխան կառույցներին ու դիվանագիտական ներկայացուցչություններին: Այդ առումով, վարչապետն անհրաժեշտ է համարել յուրաքանչյուր գերատեսչությունում սահմանել պատասխանատուի, ով սկզբից մինչև վերջ կհետևի կոնկրետ ծրագրի ուղղությամբ կատարվող աշխատանքներին:

Անդրադարձ է կատարվել գերատեսչությունների կողմից միջազգային ֆինանսական կառույցների, այդ թվում՝ բանկերի հետ աշխատանքներին: Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ միջազգային բանկերի ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում վերջիններս հետաքրքրություն են արտահայտում մասնավոր հատվածում ներդրումներ իրականացնելու հարցում: Վարչապետը կարևորել է ըստ ոլորտների առկա ներդրումային ծրագրերի ուղղությամբ միջազգային կառույցներից ռեսուրսների ներգրավումը դեպի մասնավոր հատված և ընդգծել, որ յուրաքանչյուր գերատեսչություն ինքն է տվյալ բնագավառում ծրագրերի իրականացման շարժիչ ուժը՝ անկախ նրանից, տվյալ ծրագրի հեղինակը պետությունն է, թե մասնավոր հատվածը:

Կարեն Կարապետյանն անդրադարձել է նաև գերատեսչությունների գործունեությունը գնահատող հայտանիշերի մշակմանը, որտեղ իրենց տեղը կգտնեն նաև ներդրումների ցուցանիշները և համոզմունք հայտնել, որ հետևողական քայլերի արդյունքում վերը նշված ուղղություններով կարձանագրվեն առարկայական հաջողություններ:

Հայերեն Русский

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ

Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և ԱԱԾ 4 աշխատակիցների նկատմամբ

Հայաստանի թենիսի կանանց ընտրանին կմասնակցի Սան Մարինոյի միջազգային մրցաշարին