Թաեքվոնդոյիստները հանդես կգան Եվրոպայի առաջնությունում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոֆիայում դեկտեմբերի 7-9-ը կանցկացվի Եվրոպայի թաեքվոնդոյի առաջնությունը օլիմպիական քաշային կարգերում: Առաջնությունում Հայաստանը կներկայացնի չորս մարզիկ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Գեւորգ Դանիելյանի ղեկավարությամբ Բուլղարիայի մայրաքաղաքում հանդես կգան Գարեգին Մախմուրյանը (58 կգ), Սերգեյ Ավանեսովը, Սերգեյ Վարդազարյանը (երկուսն էլ՝ 68 կգ) եւ Արսեն Գրիգորյանը (87):
Հայաստանի հավաքականը մրցավայր կմեկնի դեկտեմբերի 5-ին:
Սոֆիայում զուգահեռաբար կանցկացվի պարաթաեքվոնդոյի Եվրոպայի բաց առաջնությունը (սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով մարզիկների միջեւ), որտեղ Հայաստանը մասնակից չունի: