Հասարակական

Բուհերը 2018/2019 ուսումնական տարում որոշ մասնագիտությունների գծով ընդունելություն չեն նախատեսում

1 րոպեի ընթերցում

Բուհերը 2018/2019 ուսումնական տարում որոշ մասնագիտությունների գծով ընդունելություն չեն նախատեսում

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը հաստատեց բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2018/2019 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նախագծի հիմնավորման համաձայն՝ 2017/2018 ուսումնական տարվա ընդունելության արդյունքում մի շարք բուհերում մնացել են թափուր տեղեր, որի պատճառով շատ բուհեր վերանայել են մասնագիտությունների ցանկը և 2018/2019 ուսումնական տարում որոշ մասնագիտությունների գծով ընդունելություն չեն նախատեսում:

Նախագծի ընդունումը նպատակ ունի կանոնակարգել բակալավրի կրթական ծրագրով ընդունելության մասնագիտությունների և դրանց համար նախատեսված ընդունելության քննությունների ցանկը, ինչպես նաև դիմորդների գիտելիքների ստուգման գործընթացն իրականացնելիս պետական և ոչ պետական բուհերի դիմորդների համար ապահովել միևնույն պայմանները:

Նախագծի մշակել են ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններն ու «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ը:

Դիմորդներին լիարժեք տեղեկատվություն կտրամադրվի ՀՀ բուհերի մասնագիտությունների և ընդունելության քննությունների վերաբերյալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում