Խոզն Է պարգեւատրելու բրիտանացի լավագույն մոդելագործներին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մապետ-շոուի գործող անձը՝ «հմայիչ խոզուկ» Միս Փիգին, Լոնդոնում Fashion Awards-ի մրցանակները կհանձնի բրիտանացի եւ օտարերկրացի լավագույն մոդելագործներին: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է WWD-ն:

Միս Փիգին, ինչպես նաեւ խմբագիր եւ երիտասարդ փորձագետ Դերեք Բլասբերգը կվարեն դեկտեմբերի 4-ին Royal Albert Hall-ում կայանալիք պարգեւատրման արարողությունը: Միջոցառման կատակային ռելիզում հաղորդվում Է, որ խոզը դեռ պատշաճ զգեստ չի ընտրել արարողության համար: Ավելի վաղ նա արդեն բազմիցս մասնակցել Է Fashion Awards-ի մրցանակի միջոցառումներին, բայց որպես վարող բեմ կբարձրանա առաջին անգամ:

Միս Փիգին՝ Մապետ-շոու հեռուստատեսային հաղորդման գլխավոր հերոսուհիներից մեկը, շիկահեր կեղծամով հմայիչ խոզուկը, հավակնում Է Մապետ-թատրոնի առաջատար դերասանուհու կոչման: 1996 թվականին նա ներառվել Է ըստ TV Guide հանդեսի վարկածի՝ 50 մեծագույն հեռուստաաստղերի վարկանիշում:

Առաջին անգամ Միս Փիգին հեռուստաԷկրանին Է հայտնվել 1974 թվականի հոկտեմբերի 13-ին Հերբերտ Ալփերթի Herb Alpert and the TJB ծրագրում՝ ABC հեռուստաալիքում եւ նրա հետ դուետով երգել I Can՚t Give You Anything but Love կոմպոզիցիան:

Հայերեն Русский

Իրանը և Օմանը փոխհամաձայնության են եկել Հորմուզի նեղուցում երթուղիների վերաբերյալ

Արհեստական ​​բանականությունը 2030 թվականին 1․7 միլիոնով կավելացնի աշխատատեղերի քանակն աշխարհում․ Gartner

G7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունը

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր