ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մապետ-շոուի գործող անձը՝ «հմայիչ խոզուկ» Միս Փիգին, Լոնդոնում Fashion Awards-ի մրցանակները կհանձնի բրիտանացի եւ օտարերկրացի լավագույն մոդելագործներին: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է
«Արմենպրես»-ը, հայտնել Է WWD-ն:
Միս Փիգին, ինչպես նաեւ խմբագիր եւ երիտասարդ փորձագետ Դերեք Բլասբերգը կվարեն դեկտեմբերի 4-ին Royal Albert Hall-ում կայանալիք պարգեւատրման արարողությունը: Միջոցառման կատակային ռելիզում հաղորդվում Է, որ խոզը դեռ պատշաճ զգեստ չի ընտրել արարողության համար: Ավելի վաղ նա արդեն բազմիցս մասնակցել Է Fashion Awards-ի մրցանակի միջոցառումներին, բայց որպես վարող բեմ կբարձրանա առաջին անգամ:
Միս Փիգին՝ Մապետ-շոու հեռուստատեսային հաղորդման գլխավոր հերոսուհիներից մեկը, շիկահեր կեղծամով հմայիչ խոզուկը, հավակնում Է Մապետ-թատրոնի առաջատար դերասանուհու կոչման: 1996 թվականին նա ներառվել Է ըստ TV Guide հանդեսի վարկածի՝ 50 մեծագույն հեռուստաաստղերի վարկանիշում:
Առաջին անգամ Միս Փիգին հեռուստաԷկրանին Է հայտնվել 1974 թվականի հոկտեմբերի 13-ին Հերբերտ Ալփերթի Herb Alpert and the TJB ծրագրում՝ ABC հեռուստաալիքում եւ նրա հետ դուետով երգել I Can՚t Give You Anything but Love կոմպոզիցիան: