Արմեն Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Դատական կատարողների միջազգային միության խորհրդի ամենամյա լիագումար նիստին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը Փարիզում մասնակցում է Դատական կատարողների միջազգային միության խորհրդի ամենամյա լիագումար նիստին, որն այս տարի գումարվում է նոյեմբերի 23-ին և 24-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`դատական կատարողների միջազգային միության խորհրդի լիագումար նիստը տեղի է ունենում յուրաքանչյուր տարվա նոյեմբերին և ամփոփում է Դատական կատարողների միջազգային միության տարեկան գործունեությունը՝ անդամ ու դիտորդ երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ: Դրա ընթացքում քննարկման առարկա են դառնում նաև Միության առաջիկա տարվա գործունեության հիմնական միջոցառումներն՝ իրենց ժամանակացույցով:

Երկօրյա աշխատանքային այցի ընթացքում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը նաև մի շարք հանդիպումներ ու առանձնազրույցներ է ունեցել գործընկեր կառույցների ղեկավարների հետ, որոնց շրջանակում քննարկվել են փոխգործակցության խորացման ու հետագա զարգացման հեռանկարները:

Մասնավորապես, Դատական կատարողների միջազգային միության նախագահն Արմեն Հարությունյանի հետ հանդիպման ընթացքում առանձնակի ընդգծել է Հայաստանի հարկադիր կատարման ծառայության առաջադեմ փորձը և բարձր գնահատել Միության հետ Ծառայության սերտ համագործակցությունը, այդ թվում՝ մյուս տարի բանգկոկյան կոնգրեսի կազմակերպչական աշխատանքներում Ծառայության ակտիվ ներգրավումը:

Վրաստանի հարկադիր կատարման մարմնի գործընկերների հետ հանդիպման ընթացքում Արմեն Հարությունյանն անդրադարձել է հարևան երկրի համանուն ծառայության արձանագրած հաջողություններին՝ նշելով, որ դրանք հիանալի նախադրյալ կարող են հանդիսանալ ոչ միայն երկու բարեկամ երկրների հարուստ փորձի փոխանակման, այնպես էլ արդեն ձևավորված հարաբերությունները խորացնելու նպատակով: Կողմերը երկուստեք հույս են հայտնել իրենց հետաքրքրող թեմաների վերաբերյալ մոտ ապագայում հանդիպում-քննարկում կազմակերպել առավել ընդլայնված ձևաչափով՝ ներգրավելով ծառայությունների համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին: Առաջիկա հանդիպման ընթացքում կողմերը քննարկելու են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են հարկադիր կատարման գործընթացում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը (էլեկտրոնային աճուրդներ, էլեկտրոնային վճարումներ, էլեկտրոնային վարույթ և այլն), պարտապանի գույքի վրա կիրառվող արգելանքները և բռնագանձումները, ինչպես նաև ոչ գույքային բնույթի կատարողական վարույթների առանձնահատկությունները (վտարումներ, ալիմենտային պարտավորություններ, երեխայի տեսակցություն և այլն):

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը նաև առանձին հանդիպում է ունեցել Բելառուսի արդարադատության նախարարի տեղակալի և Բելառուսի գլխավոր հարկադիր կատարողի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են առաջիկա տարվա ընթացքում ընդլայնել համագործակցությունը՝ փոխադարձ գործնական այցեր կազմակերպելով՝ ուղղված ձևավորված լավագույն փորձի փոխանակմանը:

Հայերեն

Խաղաղությունն առաջին հերթին գիտակցված և ռազմավարական ընտրություն է. Արարատ Միրզոյանի ելույթը՝ «Մանամայի երկխոսություն» ֆորումի պանելային քննարկմանը

Հնդկաստանի իշխանությունները ցիկլոնի պատճառով տարհանում են երկրի արևելյան ափի բնակիչներին

Հայտնի են Բուլղարիայի նախագահական ընտրությունների արդյունքները

Հայաստանի առաջին պետական տիկնիկային թատրոնը ներկայանում է ստեղծագործական նոր շնչով

Գյումրու դրամատիկական թատրոնում նշվեց Սրբուհի Բաբայանի 75-ամյակը

Հայաստանի հրաձգության հավաքականը սկսում է պայքարն աշխարհի վարկանիշային առաջնությունում

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն

Հրդեհ Մրգաշեն բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ

«Նոր գիրք»-40/26. Սիմոնյան, Ուելս, Չրնիչ

Հուսով եմ՝ մի օր հայի կուղարկեմ տիեզերք. ՏՏ ոլորտում Հայաստանի պետական մրցանակակիր Քեմ Ղաֆարիանի հարցազրույցը