Տարածաշրջանային

Ռոուհանին եւ Մակրոնը քննարկել են իրանական միջուկային գործարքը

3 րոպեի ընթերցում

Ռոուհանին եւ Մակրոնը քննարկել են իրանական միջուկային գործարքը
ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Ֆրանսիայի իր պաշտոնակից Էմանուել Մակրոնի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել Է միջուկային համաձայնագիրը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Իրանի նախագահի կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

«Իրանի տեսանկյունից, մի կողմից՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ամբողջական իրագործումը կարեւոր միջազգային համագործակցության լուրջ փորձությունն Է: Մյուս կողմից՝ ԳՀՀԾ-ին ինչ-որ մասեր ավելացնելը կամ դրանց բացառումը կբերի համաձայնագրի լիակատար վիժեցման»,-նշել Է Ռոուհանին նոյեմբերի 21-ին:

Մակրոնի հետ հեռախոսազրույցի ընթացքում նա նաեւ շնորհակալություն Է հայտնել Ֆրանսիային եւ Եվրամիությանը իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ միջազգային համաձայնագիրն ամրապնդելու ձգտման համար եւ հայտարարել Է, որ Իրանը պատրաստ Է զարգացնել հարաբերությունները փոխադարձ հարգանքի եւ համատեղ շահերի հիման վրա:

Կողմերն արծարծել են նաեւ մերձավորարեւելյան թեմատիկան: Ռոուհանին ընդգծել Է, որ Իրանը չի ձգտում գերիշխանության եւ գերազանցության հասնել Մերձավոր Արեւելքում, Թեհրանի նպատակը տարածաշրջանի խաղաղությանն ու անվտանգությանը օժանդակելն Է, ինչպես նաեւ երկրների տրոհում թույլ չտալը եւ ահաբեկչության դեմ պայքարը:

«Տարածաշրջանում Իրանի հիմնական նպատակը պայքարն Է ահաբեկչության դեմ: Մենք համոզված ենք, որ ԻՊ-ի ջախջախումից հետո անհրաժեշտ Է պայքարել ահաբեկչական մյուս խմբավորումների դեմ»,-նշել Է Ռոուհանին: Խոսելով Սիրիայում եւ Իրաքում Իրանի ներկայության մասին՝ նախագահն ընդգծել Է, որ Թեհրանն այնտեղ Էր գտնվում այդ երկրների իշխանութունների պաշտոնական հրավերով:

Ռոուհանին հավելել Է, որ Ֆրանսիան կարող Է կառուցողական դեր խաղալ տարածաշրջանում, եթե իրատեսական եւ անկողմնակալ մոտեցում դրսեւորի: Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ի գիշերը պատմական համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) ընդունմամբ: 2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել Է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն Է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով: Այդ ծրագիրը նախատեսում Է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել Է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Իրանում հայտարարել են միջուկային գործարքը վերսկսելու պատրաստակամության մասին

Իրան

Իրանում հայտարարել են միջուկային գործարքը վերսկսելու պատրաստակամության մասին

Ճապոնիայի վարչապետը հույս է հայտնել, որ Իրանն «ավելի կառուցողական դեր» կխաղա Մերձավոր Արևելքում

Իրան

Ճապոնիայի վարչապետը հույս է հայտնել, որ Իրանն «ավելի կառուցողական դեր» կխաղա Մերձավոր Արևելքում

Իրանում մեկնարկել են ռազմածովային զորավարժությունները՝ ՌԴ նավի մասնակցությամբ

Իրան

Իրանում մեկնարկել են ռազմածովային զորավարժությունները՝ ՌԴ նավի մասնակցությամբ

Շահագործման է հանձնվել Չինաստան-Իրան-Եվրոպա երկաթուղային միջանցքի առաջին հերթը

Տարածաշրջանային

Շահագործման է հանձնվել Չինաստան-Իրան-Եվրոպա երկաթուղային միջանցքի առաջին հերթը

ՀՀ-ում Իրանի դեսպանը հայտարարել է, որ առաջիկայում Թուրքիայում կայանալու է «3+3» հարթակի հաջորդ հանդիպումը

Քաղաքականություն

ՀՀ-ում Իրանի դեսպանը հայտարարել է, որ առաջիկայում Թուրքիայում կայանալու է «3+3» հարթակի հաջորդ հանդիպումը

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Տուրիզմ

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ Իրանը մոտ ապագայում կկրկնապատկի էլեկտրաէներգիայի ներմուծումը Հայաստանից

Տնտեսություն

Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ Իրանը մոտ ապագայում կկրկնապատկի էլեկտրաէներգիայի ներմուծումը Հայաստանից

Հայաստանն ունի ապահով և կայուն սահման, որը կենսական դեր է խաղում տարածաշրջանային անվտանգության ամրապնդման գործում. Իրանի դեսպան

Քաղաքականություն

Հայաստանն ունի ապահով և կայուն սահման, որը կենսական դեր է խաղում տարածաշրջանային անվտանգության ամրապնդման գործում. Իրանի դեսպան

Հստակեցվել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև կնքվելիք հուշագրի առանցքային ուղղությունները

Տնտեսություն

Հստակեցվել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև կնքվելիք հուշագրի առանցքային ուղղությունները

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Ռուսաստանը կարող է օրական 300 մլն խմ գազ մատակարարել Իրանին

Իրան

Ռուսաստանը կարող է օրական 300 մլն խմ գազ մատակարարել Իրանին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում