Իրանի ԱԳ նախարարությունը «կեղծ պնդումներ» Է բացահայտել ԱՊԼ-ի հայտարարություններում
2 րոպեի ընթերցում
![Իրանի ԱԳ նախարարությունը «կեղծ պնդումներ» Է բացահայտել ԱՊԼ-ի հայտարարություններում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/11/913092.jpg)
«Լիգայի ամփոփիչ հայտարարությունը ոչ մի նշանակություն չունի ու կեղծ պնդումներ Է բովանդակում, եւ հատկապես Սաուդյան Արաբիան Է տարածաշրջանում տարաձայնությունների սաստկացման պատճառը»,-նշել Է նա: Ընդ որում՝ գերատեսչության խոսնակը նաեւ Էր Ռիադից պահանջել Է «դադարեցնել Կատարի, Լիբանանի եւ Բահրեյնի վրա գործադրվող ճնշումը՝ նրան մեղադրելով «տարածաշրջանում Իսրայելի քաղաքականությունն իրականացնելու մեջ»:
ԱՊԼ-ի ԱԳ նախարարների խորհրդի արտահերթ նիստը Սաուդյան Արաբիայի խնդրանքով նոյեմբերի 19-ին անցկացվել Է Կահիրեում: Օրակարգի հիմնական թեման դարձել Է «տարածաշրջանի գործերին Իրանի միջամտությանը» հակազդելու հարցը:
Ինչպես նիստի արդյունքներով հայտարարել Է հանրակցության գլխավոր քարտուղար Ահմեդ Աբու ալ Գեյթը, հանդիպմանը «արաբական երկրները դատապարտել են Թեհրանի անթաքույց միջամտությունը հարեւան երկրների գործերին», նշելով, որ ԱՊԼ-ն մտադիր Է միջազգային հանրակցությանը հանգամանորեն ծանուցել «տարածաշրջանում նրա աղաղակող խախտումների մասին» եւ, որպես Իսլամական Հանրապետությանը հակազդելու հաջորդ քայլ, դիտարկում Է ուղղակի դիմումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: