Սպորտ

Հայ ըմբիշները ձեռնունայն են վերադառնում Վլադիկավկազից 

1 րոպեի ընթերցում

Հայ ըմբիշները ձեռնունայն են վերադառնում Վլադիկավկազից 

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վլադիկավկազում ավարտված «Ալաններ» միջազգային մրցաշարում հայ ազատ ոճի ըմբիշները մեդալներ չնվաճեցին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին գրում է ըմբշամարտի ֆեդերացիան: Մրցումային երկրորդ օրը գորգ էին դուրս եկել 61-70-86-125 կգ քաշային ըմբիշները:

57 կգ քաշային կարգում բրոնզե մեդալին մոտ էր Միհրան Ջաբուրյանը, սակայն նա 0։10 հաշվով պարտվեց ռուսաստանցի Արտյոմ Գեբեկովին։ Հաջողությունը մոտ էր նաև 74 կգ քաշային Վարուժան Կաջոյանին, ով նույնպես կարող էր երրորդ մրցանակակիր դառնալ, սակայն որոշիչ գոտեմարտում 0։6 հաշվով տանուլ տվեց ռուսաստանցի Ացամազ Սանակոևին։

«Ալաններ» մրցաշարի մրցանակային հիմնադրամը 80 հազար դոլար էր կազմում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում