Պաշտոնական

Կարեն Կարապետյանն այցելել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն

1 րոպեի ընթերցում

Կարեն Կարապետյանն այցելել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն: Կենտրոնի աշխատակազմը վարչապետին է ներկայացրել հանրային կառավարման, գործարար միջավայրի բարելավման, հարկային վարչարարության, գյուղատնտեսության, կրթության, զբոսաշրջության և մի շարք այլ ոլորտներում իրականացվող ու նախատեսվող բարեփոխումների ընթացքը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, անդրադարձ է կատարվել նաև «Հայաստանի թվային օրակարգ» ռազմավարական փաստաթղթի մշակման աշխատանքներին:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում