Միջազգային

Կազմվել Է 2018 թվականին զբոսաշրջիկների համար ամենավտանգավոր երկրների քարտեզը

1 րոպեի ընթերցում

Կազմվել Է 2018 թվականին զբոսաշրջիկների համար ամենավտանգավոր երկրների քարտեզը
ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: International SOS բժշկական ծառայությունների ընկերության աշխատակիցները կազմել են աշխարհի ինտերակտիվ քարտեզը, որի վրա նշված են ճանապարհորդների համար ամենավտանգավոր եւ անվտանգ երկրները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ընկերության կայքում զետեղված քարտեզի վրա պետությունները նշված են տարբեր գույներով՝ կախված այն վտանգի աստիճանից, որն սպասում Է զբոսաշրջիկին:

Այցելության համար առավել վտանգավոր երկրները նշված են կարմիր գույնով. դրանք են՝ Սիրիան, Մալին, Լիբիան, Հարավային Սուդանը, Եմենը, Աֆղանստանը եւ Սոմալին: Զբոաշրջիկների համար առավել անվտանգ պետությունները նշված են կանաչ գույնով: Դրանց թվում են՝ Ֆիլիպինները, Նորվեգիան եւ Իսլանդիան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում