Հասարակական

ԵՊՀ-ում դասապրոցեսն ամբողջովին վերականգնվել է և բնականոն ընթացքի մեջ է

1 րոպեի ընթերցում

ԵՊՀ-ում դասապրոցեսն ամբողջովին վերականգնվել է և բնականոն ընթացքի մեջ է

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պետական համալսարանում դասապրոցեսն ամբողջովին վերականգնվել է և նորմալ հունով ընթանում է: «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Կարեն Գրիգորյանը: «Երեկվանից դասերը նորմալ ընթանում էին»,-ասաց Կարեն Գրիգորյանը:

«Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի նախագծի հետ կապված՝մի խումբ ուսանողներ մի քանի օր դասադուլ էին անում, սակայն նոյեմբերի 15-ին հայտարարեցին դասադուլը դադարեցնելու մասին: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովիաշխատասենյակում կայացավ հանդիպում, որին միացել էր նաև ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Ուսանողներից Դավիթ Պետրոսյանն ասել է, որ պատգամավորները բավարարել են իրենց առաջարկը, և դասադուլի դադարեցումը լավագույն լուծումն էր այդ պահին: Հանդիպման արդյունքում որոշվել է կազմակերպել կլոր սեղան-քննարկում, որին մասնակցելու հնարավորություն կստանան հանրության լայն շրջանակները: Այնուհետև կներկայացվեն առաջարկներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում