Վլադիմիր Պուտինը Սերժ Սարգսյանին հանձնեց Միխայիլ Վռուբելի հայտնի կտավը

2 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում Մարտիրոս Սարյանի ստեղծագործությունների ցուցադրության ժամանակ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Միխայիլ Վռուբելի «Դևը և հրեշտակը Թամարի հոգու հետ» վերականգնված կտավը հանձնեց Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին: Այս մասին Մոսկվայից հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը: ՀՀ Նախագահը շնորհակալություն հայտնեց ռուսաստանցի գործընկերոջը՝ նկարը Հայաստանին վերադարձնելու համար:

«Ուրախ եմ այս նկարը Հայաստանին փոխանցելու համար: Այն տարիներ առաջ գողացվել էր, սակայն նախորդ տարի գտնվեց: Ուրախ եմ ասել, որ Հայաստանում այսուհետ կրկին հնարավորություն կունենան տեսնել այս նկարը»,- իր հերթին ասաց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նկարի վերականգնող մասնագետ Իննա Սոլովովան լրագրողների հետ զրույցում նշեց, որ վերականգնման աշխատանքները տևել են կես տարի:«Կտավն անմխիթար վիճակում է եղել, այն մասնատված էր չորս խոշոր և յոթից ավելի փոքր մասերի: Կտավը նաև կորցրել էր գույնը: Անհրաժեշտ էր ոչ միայն կտավի կտորները հավաքել, այլև վերականգնել դրա ամբողջականությունը: Իսկապես բավական պատասխանատու աշխատանք էր»,-ասաց Իննա Սոլովովան:

Միխայիլ Վռուբելի «Դևը և հրեշտակը Թամարի հոգու հետ» կտավը 1995 թ-ին գողացվել է Ռուսական արվեստի թանգարանից (Երևան): Այն Միխայիլ Լերմոնտովի «Դևը» պոեմի նկարազարդումներից է։ Մինչև 2017 թվականը կտավի գտնվելու մասին տեղեկություններ չկային։ 2017 թվականի մարտի 15-ին Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնություն պաշտոնական այցի ժամանակ Վլադիմիր Պուտինի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց, որ կտավը ՌԴ համապատասխան մարմինների աշխատանքի շնորհիվ հայտնաբերվել է և վերադարձվելու է Հայաստան։

Հայերեն Русский

Երևանի քաղաքապետարանը բանակցում է 18 մետրանոց 250 նոր ավտոբուս ձեռք բերելու շուրջ

Մեծ Բրիտանիան մեղմացում է արել Հայաստանի վերաբերյալ իր քաղաքացիների համար արվող հորդորներում. Միրզոյան

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերապատրաստման դասընթաց է անցկացվել

Հրանտ-Լեոն Ռանոսը պաշտոնապես տեղափոխվեց «Կայզերսլաուտերն»

Երվանդ Քոչարի թանգարանը շնորհակալագիր հանձնեց «Արմենպրես»-ին և այլ գործընկերների կառույցի կողքին լինելու համար

Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ղեկավարների գլխավորած պատվիրակությունները

Վարչապետը ներկայացրեց սահմանազատումը հյուսիսային հատվածից շարունակելու պատճառը

Հայաստանը՝ հին բաբելոնյան արձանագրություններից մեկում. բրիտանացի գիտնականը ներկայացրեց բացառիկ նմուշ

Մեր խնդիրն առաջին հերթին չվնասելն է. Փաշինյանը՝ գերիների վերադարձի համար ջանքերի մասին

Կայացել է Հայաստանի 4-րդ շրջանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի քննարկումը