Հայաստանում  նախատեսվում է կարգավորել պատիժները կատարող մարմինների դեմ  բողոքարկման ընթացակարգը 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարարությունը նախատեսում է կարգավորել պատիժները կատարող մարմինների և հիմնարկների պաշտոնատար անձանց գործողության, անգործության կամ ընդունած ակտի վերադասության կարգով բողոքարկման ընթացակարգը: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան` ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմեն Գևորգյանը նշել է, որ նախագծի մշակումը պայմանավորված է նրանով, որ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 7-րդ հոդվածը, կարգավորելով պատիժները կատարող մարմինների և հիմնարկների պաշտոնատար անձանց գործողությունների բողոքարկման հարցը, չի հստակեցնում, թե բողոքները որ դատարանին պետք է ընդդատյա լինեն:

«Միաժամանակ, օրենսդրությամբ չի ապահովվում որոշակիությունը և դատապարտյալի համար իր իրավունքների պաշտպանության կանխատեսելիությունը:

ՀՀ օրենսդրության վերլուծությունը վկայում է, որ պատիժները կատարող մարմինների և այլն մարմինների բողոքարկման ընթացակարգի հետ կապված հարցերի համապարփակ իրավական կարգավորումը բացակայում է, ինչն իր հերթին խնդիրներ է առաջացնում վերոհիշյալ որոշումների բողոքարկման ընթացակարգում»,- նշել է Գևորգյանը:

Նախագիծը նաև համապարփակ կարգավորում է բողոքարկման ժամկետները, բողոքի քննարկման կարգը և արդյունքները:

Անդրադառնալով դատապարտյալի կողմից պատիժները կատարողի դեմ բողոքարկման իրավունքի կարգավորմանը` Գևորգյանը նշել է, որ նախագծի համաձայն` դատապարտյալը պատիժները կատարող մարմինների և հիմնարկների պաշտոնատար անձանց դեմ բողոքը կարող է ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկի պետին, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետին կամ ՀՀ արդարադատության նախարարին:

«Եթե բողոքը միաժամանակ ներկայացվում է ակտն ընդունած մարմնին և (կամ) այդ մարմնի վերադաս մարմնին, ապա բողոքը ենթակա է քննարկման վերադաս մարմնի կողմից: Ակտն ընդունած մարմնի կողմից բողոքի քննարկման արդյունքում ընդունած ակտը կարող է բողոքարկվել վերադաս մարմին»,- ասել է Գևորգյանը:

Հայերեն

Այսօր արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը Հայաստանում. վարչապետ

Հայաստանը կարևորում է Ծոցի տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը․ Միրզոյան

Բահրեյնում քննարկվել է Հայաստանի և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարը

Նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկումը Հայաստանի Հանրապետությունում

ՀՀ վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին

Երևանում COP17-ի փակումն ազդարարվեց համերգով

Նոյեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Իրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները և կրճատել տարածաշրջանում ԱՄՆ-ի զինված ներկայությունը. Աբբաս Արաղչի

Լարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խորհրդարանական խմբակցությունների հետ

Նոյեմբերի 1-ի միջոցառումների անոնս