Հայաստանի նկարիչների միությունում բացվել  է «Խոսրովի անտառ. ահազանգ և վերածնունդ» խորագրով ցուցահանդեսը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի նկարիչների միությունում նոյեմբերի 14-ին բացվել է «Խոսրովի անտառ. ահազանգ և վերածնունդ» խորագրով ցուցահանդեսը: Նկարիչների աշխատանքներն արվել են «Խոսրովի անտառ» պետական արգելոցում: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով. «Մտահղացումն ու իրագործումը ՀՀ բնապահպանության նախարարությանն ու Հայաստանի նկարիչների միությանն էր: Ներկայացվել են շուրջ 80 աշխատանքներ, որոնք «Խոսրովի անտառ» պետական արգելոց այցելությունների արդյունքն են և պատկերում են «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հրաշագեղ բնությունն ու, միաժամանակ, անդրադառնում այս տարվա օգոստոսին արգելոցում բռնկված սաստիկ հրդեհից տուժած տարածքներին:

Հանդիսավոր բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՆՄ նախագահ Կարեն Աղամյանը, ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդական Արծրուն Պեպանյանը, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրեն Հրաչյա Հովակիմյանը, ցուցահանդեսի համակարգող Սևադա Սարգսյանը, բնապահպան Կարինե Դանիելյանը:

Կարեն Աղամյանը հրաշալի նախաձեռնության իրականացման համար իր շնորհակալությունն է հայտնել բնապահպանության նախարարությանը, նշել էկոմշակույթի ձևավորման գործում նման միջոցառումների կարևորությունը: Արծրուն Պեպանյանը նշել է, որ ցուցադրությունը միտված է կարևոր մի գործի, որը կոչվում է ազգային վերափոխում և որի նպատակն է ունենալ այլ որակի քաղաքացի, այլ որակի պետություն։ «Մենք բոլորս այսօր ներկա ենք կարևոր, անկյունաքարային միջոցառման, և թող մեզանից յուրաքանչյուրը հպարտությամբ գիտակցի, որ ինքը մասնակից է ազգային մեծ գործի ու իր ներդրումն է բերում այդ մեծ գործին։

Մենք այլընտրանք չունենք, մենք պիտի ձևավորենք բնություն պաշտող, մարդ սիրող, պետության արժեքն իմացող քաղաքացի, և կանենք դա միասին»,- իր խոսքում նշել է բնապահպանության նախարարի խորհրդականը:

Ցուցադրությունը կտևի մինչև նոյեմբերի 20-ը»:

Հայերեն

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը

ԱՄՆ-ն տիեզերական տարածքի վերահսկման համար սպառազինության համակարգեր ունի. Թրոյ Մեյնք

Սեպտեմբերի 15-ի միջոցառումների անոնս

Դանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի

ՀՀ վարչապետն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի նախագահին