Վարչապետը ծանոթացել է տրանսպորտային ոլորտում ծրագրային լուծումների մշակմամբ զբաղվող «Օպտիմ» ընկերության գործունեությանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է Հայաստանում գործունեություն ծավալող «Օպտիմ» (Optym) ընկերության գրասենյակ, որը մասնագիտացած է տրանսպորտային ցանցերում օպտիմալացման ալգորիթմների և որոշումների կայացման համակարգերի մշակման գործում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը շրջայց է կատարել ընկերության ստորաբաժանումներում, ծանոթացել դրանց գործունեությանը, ստեղծված աշխատանքային պայմաններին, իրականացվող ծրագրերին և զարգացման հեռանկարներին: «Օպտիմ»-ի ներկայացուցիչները նշել են, որ ընկերությունն արդյունավետ համագործակցում է բեռնափոխադրումների, երկաթուղային, ավիացիոն և ավտոբուսային հաղորդակցության ոլորտի առաջատար կազմակերպությունների հետ: Ըստ նրանց՝ խելացի ծրագրային լուծումները թույլ են տալիս տրանսպորտային ընկերություններին նվազեցնել ծախսերը, ավելացնել շահութաբերությունը և բարելավել սպասարկման որակը:

Կարեն Կարապետյանը ողջունել է «Օպտիմ»-ի ակտիվ գործունեությունը մեր երկրում և կառավարության անունից համագործակցության պատրաստակամություն հայտնել: Կառավարության ղեկավարն առաջարկել է համատեղ աշխատել՝ ՀՀ ողջ տարածքում տրանպորտային ցանցի արդյունավետ լոգիստիկ սխեմայի ձևավորման և որոշումների կայացման համակարգի մշակման հարցում: Ընկերության ղեկավարությունը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար և համագործակցության պատրաստակամություն հայտնել: Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ առաջիկայում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հետ համատեղ սկսել տեխնիկական առաջադրանքի մշակման աշխատանքները:

«Օպտիմ»-ն իր գործունեությունն իրականացնում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Հայաստանում, Հնդկաստանում և Ավստրալիայում գործող 4 գրասենյակի միջոցով: Նաև ԵԱՏՄ-ում և ԵՄ-ում գործունեություն ընդլայնումն «Օպտիմ Արմենիա»-ին, որը ընկերության 2-րդ խոշոր գրասենյակն է աշխարհում, հնարավորություն կտա վերածվել տարածաշրջանային կենտրոնի, օտարերկրացի հաճախորդներ ներգրավել և ծառայություններ մատուցել: Աշխատակազմը բաղկացած է բարձր որակավորում ունեցող 80 մասնագետից՝ տեխնիկական համակարգերի ճարտարապետներ, դիզայներներ, ծրագրավորողներ, տվյալների բազաներինախագծողներևմշակողներ և որակի ապահովման մասնագետներ:

Ներկայում շուրջ 1,000,000 ԱՄՆ դոլարի ներդրման արդյունքում ընդլայնվել է ընկերության գրասենյակային տարածքը և ավելի քան 140 բարձրակարգ մասնագետի աշխատատեղով ապահովելու հնարավորություն է ստեղծվել: «Օպտիմ»-ի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ առաջիկայում նախատեսում են հայաստանյան բուհերում իրականացնել մասնագիտական հմտությունները զարգացնող տարբեր դասընթացներ՝ նպատակ ունենալով զարգացնելու գործառնական հետազոտության, օպտիմալացման տեսության և որոշումների կայացման ավտոմատացման ոլորտները:

Հայերեն العربية

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը

Ռուբինյանն ու Մարագոսը կարևորել են ՀՀ-ԵՄ համագործակցության դերը տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման հարցում

Լեհաստանի նախագահը կրկին Գերմանիայից փոխհատուցում է պահանջել

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել են թմրանյութերի նմանվող զանգվածներ, բջջային հեռախոսներ և այլ արգելված իրեր