Պաշտոնական

Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիին

1 րոպեի ընթերցում

Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիին

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիին՝ Իրանի Քերմանշահ նահանգի Ազգալե բնակավայրի հարակից տարածքում հարյուրավոր զոհերի պատճառ դարձած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հեռագրում, մասնավորապես, նշված է.

«Մեծարգո պարոն Ջահանգիրի,

Խոր վշտով տեղեկացա Իրանի Իսլամական Հանրապետության Քերմանշահ նահանգում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով մի քանի տասնյակ զոհերի և ավերածությունների մասին:

Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ցանկանում եմ փոխանցել մեր խորազգաց ցավակցությունները Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին՝ հայտնելով մեր պատրաստակամությունը փրկարարական աշխատանքներին ներգրավվելու հարցում»:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում