Չինաստանը 1.8 մլրդ դոլար կծախսի «Գիտական ֆանտաստիկայի քաղաքը» կառուցելու համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի իշխանություինները պատրաստվում են 12 մլրդ յուան (1.8 մլրդ ԱՄՆ դոլար) ծախսել այսպես կոչված Գիտական ֆանտաստիկայի քաղաք կառուցելու համար, որն իրենցից ներկայացնելու է անհայտ աշխարհներին, ժամանակի մեջ ճանապարհորդություններին, արկածների և տիեզերքի հրաշքներին նվիրված գրքեր և սցենարներ, ֆիլմեր և հետաքրքրաշարժ հեռուստածրագրեր ստեղծելու կենտրոն։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այդ մասին լրագրողներին հայտնել է Չիանաստանի հարավ-արևմտյան Սիչուան նախանգի կենտրոն Չենդուի քաղաքապետ Լո Ցյանը։

«Մեր քաղաքում թողարկվում է «Գիտական ֆանտաստիկայի աշխարհ» հանդեսը, որը կարելի է համարել այդ ժանրում ՉԺՀ-ի ստեղծագործողների ստեղծագործական «բազան»,- նշել է քաղաքապետը, ելույթ ունենալով «Գիտական ֆանտաստիկայի չինական կոնֆերանս-2017»-ում։- Հենց մենք ենք հիմնել այդ ուղղությամբ չինական ամենահեղինակավոր մրցանակները՝ «Ծիր կաթինը» և «Նոր մարդը»։ Բացի այդ , քաղաքը հիմնել է Գիտական ֆանտաստիկայի չինական վենչուրային ասոցիացիան։ իսկ այժմ մենք ծրագրում ենք ստեղծել «Գիտական ֆանտաստիկայի քաղաքը»»։

Իշխանությունների հաշվարկներով՝ նոր նախագիծն ամեն տարի կներգրավի ավելի քան 12 մլն զբոսաշրջիկ և կապահովի լրացուցիչ 8 հազար աշխատատեղ։

Գիտական ֆանտաստիկայի չինական կոնֆերանսն առաջին անգամ կայացել է 2016թ. Պեկինում։ Այս տարի այն կազմակերպվել է համանման միջոցառման հետ միասին, որը կազմակերպում է 20-րդ դարի 90-ական թվականներից Չենդու քաղաքում պարբերաբար կազմակերպում է «Գիտական ֆանտաստիկայի աշխարհը» հանդեսը։

Հայերեն Русский

Թուրքիայի ԱԳՆ-ն բարձր է գնահատում երկու հանցագործների արտահանձնման գործում Հայաստանի ցուցաբերած համագործակցությունը

Հրանտ Դինքի հիշատակը հարգել են այնտեղ, որտեղ նա սպանվել է 18 տարի առաջ

Շախմատի առաջնություններում կայացել են 6-րդ տուրի պարտիաները

Կազմակերպված հանցավորության մեջ ներգրավված երկու անձ Հայաստանից արտահանձնվել է Թուրքիա. ՀՀ ԱԳՆ

Վրացական իշխող կուսակցության պատգամավորը հայտարարել է, որ ընդդիմությունը ցանկանում է չեղարկել Guns N'Roses-ի համերգը

Մայր Տաճարում աղոթք է կատարվել Բաքվում պահվող հայ գերիների համար

Դոնալդ Թրամփը ողջունել է  ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատ արձակման մեկնարկը

ԱՄՆ-ում TikTok-ն անհասանելի է դարձել օգտատերերին

Վրաստանում մի խումբ ցուցարարներ են ձերբակալվել իրավապահների պահանջին չենթարկվելու համար

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը հրաժարական է տվել՝ ի նշան ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի դեմ բողոքի