Մշակույթ

Ինը «Գրեմմի» մրցանակների արժանացած «Էմերսոն» լարային քառյակը համերգով հանդես կգա Երևանում

1 րոպեի ընթերցում

Ինը «Գրեմմի» մրցանակների արժանացած «Էմերսոն» լարային քառյակը համերգով հանդես կգա Երևանում

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երևանյան Հեռանկարներ» երաժշտական միջազգային փառատոնի շրջանակներում նոյեմբերի 11-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա հանրահռչակ «Էմերսոն» լարային քառյակի համերգը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին«Երևանյան Հեռանկարներ» երաժշտական միջազգային փառատոնից:

Առաջիկա ելույթը Երևան Էմերսոն քառյակի առաջին այցն է այս աշխարհամաս: Նյու Յորքում հիմնադրված խումբը, շուրջ հինգ տասնամյակ համարվում է կամերային երաժշտության մեջ կատարելության խորհրդանիշ: Տարին կեզրափակվի մեր օրերի ականավոր դաշնակահար Եվգենի Կիսինի մենահամերգով:

«Երևանյան հեռանկարներ»երաժշտական միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո` ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Փառատոնի հիմնադիր նախագահը և գեղարվեստական ղեկավարն է կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում