ՀՀ վարչապետի մոտ քննարկվել են «Սևան» ազգային պարկ»-ի աշխատանքներին վերաբերող հարցեր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում նոյեմբերի 10-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցության՝ նվիրված «Սևան» ազգային պարկ»-ի բարեփոխումներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը և «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Գուլանյանը ՀՀ վարչապետին զեկուցել են կատարվող աշխատանքների և կառավարության ղեկավարի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին:

Զեկուցվել է, որ 2017թ-ին նախատեսված է հավաքագրել 287.6 մլն դրամ, ինչը 108 միլիոնով ավելի է 2016թ. ցուցանիշից, իսկ հողի վարձավճարների մուտքերի մասով արդեն իսկ հավաքագրվել է 138.4 մլն դրամ, ինչը շուրջ 40 մլն դրամով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: ՊՈԱԿ-ի տնօրենի կանխատեսմամբ՝ այս տարվա հավաքագրումը ամբողջությամբ կատարվելու է:

Զեկուցվել է նաև, որ պարբերաբար անցկացվող շաբաթօրյակների միջոցով շարունակվում են աղբի հավաքման և աղբահեռացման աշխատանքները, նշվել է, որ ներկայումս տարածքում գործող 290 սուբյեկտներից աղբահանության մասին պայմանագրեր են կնքվել 260-ի հետ:

Քննարկմանն անդրադարձ է կատարվել նաև ապօրինի շինությունների ապամոնտաժման, անտառատնկումների, այժմ քննարկվող ներդրումային ծրագրերի, ջրային տրանսպորտի զարգացման հարցերին:

Վարչապետը հանձնարարել է շարունակել հետևողական աշխատանքներն այդ ուղղությամբ և պարբերաբար զեկուցել արդյունքների մասին:

Հայերեն English Русский

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը