Բաքվի բիզնես կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
1 րոպեի ընթերցում
![Բաքվի բիզնես կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/11/912007.jpg)
ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվի Նարիմանովի շրջանում տեղակայված բիզնես-կենտրոնում՝ «AFEN Plaza»-ում հրդեհ է բռնկվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Հրդեհի բռնկման վայր են ժամանել հրշեջ ջոկատներ:
Ներկայում պարզվում են կրակի առաջացման պատճառները: