Կարեն Կարապետյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նոյեմբերի 10-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահ Գուդրուն Մոսլեր-Թյորնշտրյոմին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Կառավարության ղեկավարը կարևորել է ԵԽ Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահի այցը և մասնակցությունը Հայաստանում տեղական իշխանությունների 20-ամյակին նվիրված միջոցառմանը: Վարչապետի խոսքով՝ Հայաստանը բարձր է գնահատում ԵԽ հետ համագործակցությունը և ակտիվ մասնակցում է ԵԽ կանոնադրական և խորհրդատվական բոլոր մարմինների, այդ թվում նաև՝ Տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրեսի աշխատանքներին։

Տիկին Մոսլեր-Թյորնշտրյոմն արդյունավետ է համարել ԵԽ Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի հետ ձևավորված համագործակցությունը՝ նշելով, որ իրենց համար Հայաստանը վստահելի գործընկեր է: Նա տեղեկացրել է, որ արգասաբեր քննարկումներ է ունեցել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի հետ, ծանոթ է ոլորտում կատարվող բարեփոխումներին և այդ գործընթացում աջակցությունը շարունակելու պատրաստակամություն է հայտնել:

Վարչապետն ու ԵԽ Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահը մտքեր են փոխանակել Հայաստանում տեղական ժողովրդավարության ամրապնդման հարցերի շուրջ: Կարեն Կարապետյանը ներկայացրել է տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտում կառավարության նախաձեռնած բարեփոխումների տրամաբանությունը, որոնց նպատակը համայնքային կառավարման մարմինների մտածելակերպի փոփոխությունն է, դրանց դերի բարձրացումը և որոշումների ընդունման առավել ամուր օղակի ձևավորումը: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել ոլորտի բարեփոխումներին Կոնգրեսի մշտական աջակցության համար, այդ թվում` 2016 թ. ստորագրված Հայաստան-Եվրոպայի խորհուրդ հետմոնիթորինգային երկխոսության ճանապարհային քարտեզի շրջանակում:

Հայերեն English Русский

Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի դիմավորման արարողությունը

Թումանյանական «Շունն ու կատուն»՝ Երևանի օպերային թատրոնում. խաղացանկը կհամալրվի նոր մանկական ներկայացմամբ

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը