Պաշտոնական

Կարեն Կարապետյանն ընդունել է Վրաստանի մրցակցային գործակալության նախագահին

2 րոպեի ընթերցում

Կարեն Կարապետյանն ընդունել է Վրաստանի մրցակցային գործակալության նախագահին

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նոյեմբերի 9-ին ընդունել է Վրաստանի մրցակցային գործակալության նախագահ Նոդար Խադուրիին:

Վարչապետի խոսքով՝ հայ-վրացական բարեկամական հարաբերությունները կարելի է բնորոշել որպես բարձր մակարդակի ու դինամիկ զարգացող, և պետք է շարունակել բազմաոլորտ գործակցության էլ ավելի ընդլայնմանն ուղղված համատեղ ջանքերը, այդ թվում՝ առևտրատնտեսական կապերի զարգացման ուղղությամբ: Կարեն Կարապետյանը ողջունել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի և Վրաստանի մրցակցային գործակալության միջև այսօր Փոխըմբռնման հուշագրի ստորագրումը, որի նպատակը մրցակցության քաղաքականության և մրցակցային օրենսդրության կիրառման ոլորտում երկու երկրների միջև փոխգործակցության խթանումն ու ամրապնդումն է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետին ընդունելության համար՝ Վրաստանի մրցակցային գործակալության նախագահը նշել է, որ արդյունավետ քննարկումներ է ունեցել իր հայաստանցի գործընկերոջ հետ, և կողմերը համատեղ նախանշել են համագործակցության՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղությունները:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Վրաստանի ընկերությունների համար երկու երկրներում հավասար մրցակցային միջավայրի ապահովման և մրցակցային խոչընդոտների համատեղ ուսումնասիրության հարցերի շուրջ: Այս համատեքստում վարչապետ Կարապետյանը կարևորել է կոնկրետ ապրանքային շուկաներում գնագոյացման առանձնահատկությունների վերհանումը և համապատասխան ուսումնասիրությունների անցկացումը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում