Ծիծեռնակաբերդում Մոլդովայի նախագահը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով նոյեմբերի 9-ին Հայաստան ժամանած Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը կնոջ՝ Գալինա Դոդոնի հետ միասին այցելեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Մոլդովայի նախագահին եւ առաջին տիկնոջն ուղեկցում էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, Մոլդովայի նախագահը, ծաղկեպսակ դնելով հուշահամալիրի, ապա ծաղիկներ խոնարհելով անմար կրակի մոտ, հարգեց 20-րդ դարասկզբի մեծագույն ոճիրի` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Այնուհետեւ Իգոր Դոդոնն այցելեց Հայոց ցեղաասպանության թանգարան, ծանոթացավ ցուցանմուշներին, իսկ թանգարանի հուշամատյանում գրառում կատարեց, որտեղ, մասնավորապես, ասված է.

«Ինձ վրա խորը տպավորություն և իմ հոգում անջնջելի հետք թողեցին պատմական փաստաթղթերը, լուսանկարները և ողբերգական դեպքերի ականատեսների վկայությունները, որոնք ավելի քան 100 տարի առաջ բաժին հասան հայ ժողովրդի: Դրանք պահվում են թանգարանում, ինչպես նաև յուրաքանչյուր հայի սրտում: Սրտանց և անկեղծորեն հայ ազգին մաղթում եմ խաղաղություն, բարություն, համերաշխություն և բարկեցություն»:

Թանգարանին կից պուրակում նախագահը տնկեց խորհրդանշական եղևնի:

Հայերեն English Русский

Կոլումբիան խզել է դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետ

Նոր սերնդի կապիտալը և Հայաստանը․ Իրինա Բելիշևան մատնանշում է երկրում ձևավորվող ժամանակակից ֆինանսական միջավայրը

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը վճռականորեն առաջ է մղվում․ Նիկոլ Փաշինյան

Թեհրանը բանակցությունների վերսկսման և Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ առաջարկ է փոխանցել Վաշինգտոնին

Լավրովը և Արաղչին նշել են, որ  իրանական ճգնաժամի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի

Նեթանյահուն ՄԱԿ-ում իր ելույթում քննադատություններ է հնչեցրել. մի շարք պատվիրակություններ լքել են նիստերի դահլիճը

Դավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանը

Նիկոլ Փաշինյանն ու Իրակլի Կոբախիձեն քննարկել են Հայաստան-Վրաստան հարաբերությունների օրակարգային հարցեր

Երուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալության

Փեզեշքիանը Մերձավոր Արևելքում տեղի ունեցող հակամարտության համար մեղադրել է ԱՄՆ-ին՝ հերքելով Իրանի միջուկային հավակնությունները