Պաշտոնական

ՀՀ վարչապետին ներկայացվել է Մեղրիի ազատ տնտեսական գոտու ստեղծման աշխատանքների ընթացքը

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետին ներկայացվել է Մեղրիի ազատ տնտեսական գոտու ստեղծման աշխատանքների ընթացքը

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցությանը քննարկվել են Մեղրիում ազատ տնտեսական գոտու ստեղծման աշխատանքներին վերաբերող հարցեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Սուրեն Կարայանը վարչապետին զեկուցել է աշխատանքների կատարման ընթացքի մասին, ներկայացրել տեղում իրականացվող միջոցառումները:

Վարչապետ Կարեն Կարապետյանն, ընդգծելով ծրագրի կարևորությունը ՀՀ տնտեսության զարգացման համար, հանձնարարել է շարունակել ուշադրության կենտրոնում պահել Ազատ տնտեսական գոտու կառուցման գործընթացը և բոլոր միջոցառումներն իրականացնել ըստ սահմանված ժամանակացույցի:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում