Կարեն Կարապետյանն ընդունել է ԱԶԲ փոխնագահի գլխավորած պատվիրակությանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վենկայի Ժենգի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նշելով, որ ԱԶԲ-ն ՀՀ կառավարության կարևորագույն գործընկերներից մեկն է՝ վարչապետն ընդգծել է, որ անցած տարիների ընթացքում մեր երկրում համատեղ իրականացվել են 25 խոշոր ծրագրեր, այդ թվում՝ մասնավոր հատվածի ներգրավմամբ: Կարեն Կարապետյանը կարևորել է ենթակառուցվածքների ոլորտում ծրագրերի իրականացումը, մասնավորապես՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ-6) միջպետական ճանապարհի վերանորոգման, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում ճանապարհաշինական, Երևանի տրանսպորտային նոր համակարգի ներդրման, Հայաստանի թվային օրակարգի իրականացման ծրագրերը և այլն: Վարչապետը շեշտել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է ԱԶԲ-ի հետ համագործակցության շարունակական զարգացմամբ և վերջինիս կողմից հայաստանյան մասնավոր հատվածի ֆինանսավորման ծավալների ընդլայնմամբ:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Վենկայի Ժենգն ավելացրել է, որ ԱԶԲ-ն պատրաստ է շարունակել օժանդակությունը ՀՀ կառավարության նախաձեռնություններին՝ ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, առողջապահության, կրթության և այլ ոլորտներում: ԱԶԲ փոխնախագահը նշել է, որ բանկն այժմ աշխատում է մինչև 2030 թվականը նախատեսվող ծրագրերի ռազմավարության վրա և նշել, որ անհրաժեշտ է Հայաստանի հետ քննարկել համագործակցության բոլոր ուղղությունները: Վենկայի Ժենգը տեղեկացրել է, որ ԱԶԲ-ն պատրաստվում է ընդլայնել Հայաստանի մասնավոր հատվածի համար ֆինանսական միջոցների ծավալները: Նշվել է նաև, որ ԱԶԲ թիմն առաջիկա օրերին ժամանելու է Հայաստան՝ թվային օրակարգի իրականացման ուղղությամբ խորհրդատվություն տրամադրելու նպատակով:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության առնչվող տարբեր հարցեր և անդրադարձել նաև Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման ծրագրում մասնավոր հատվածի ներգրավման հնարավորությանը:

Հայերեն English Русский

Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի դիմավորման արարողությունը

Թումանյանական «Շունն ու կատուն»՝ Երևանի օպերային թատրոնում. խաղացանկը կհամալրվի նոր մանկական ներկայացմամբ

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը