Մարզային

Գյումրիում մեկնարկեց «Երկրաֆիզիկայի, ինժեներային սեյսմաբանության և սեյսմակայուն շինարարության արդի խնդիրները» միջազգային գիտաժողովը

2 րոպեի ընթերցում

Գյումրիում մեկնարկեց «Երկրաֆիզիկայի, ինժեներային սեյսմաբանության և սեյսմակայուն շինարարության արդի խնդիրները» միջազգային գիտաժողովը

ԳՅՈՒՄՐԻ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում ՀՀ ԳԱԱ երկրաֆիզիկայի, ինժեներային սեյսմաբանության ինստիտուտում նոյեմբերի 1-ին մեկնարկեց «Երկրաֆիզիկայի, ինժեներային սեյսմաբանության և սեյսմակայուն շինարարության արդի խնդիրները» խորագրով միջազգային գիտաժողովը, որին ներկա էին մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ՝ գլխավորությամբ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանի, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ողջունելով ներկաներին՝ քաղաքապետը կարևորեց միջազգային գիտական ժողովների կազմակերպումն ու անցկացումը: Քաղաքապետն ընդգծեց, որ Գյումրին գտնվում է այնպիսի մի գոտում, այնպիսի մի տարածաշրջանում, որտեղ մշտապես գրանցվում են ցնցումներ, միաժամանակ առանձնացնելով 1926 և 1988 թվականներին գրանցված երկրաշարժերը:

Սա թվով երրորդ գիտաժողովն էր, որի թեմատիկան առնչվում էր «ՀՀ սեյսմիկ անվտանգության համակարգի զարգացման հայեցակարգով նախատեսնված սեյսմիկ ռիսկի նվազեցման միջոցառումների» ծրագրին, նրա բաղադրիչ առանձին դրույթներին և դրանց իրականացման խնդիրներին:

Գիտաժողովի ընթացքում հնչեցին դասախոսություններ, գիտական զեկուցումներ, ինստիտուտի կողմից մշակված սարքերի ցուցահանդես, կազմակերպել կլոր սեղան ընդգրկուն քննարկումներ երկրաֆիզիկայի, ինժեներային սեյսմաբանության, սեյսմակայուն շինարարության գիտական և կիրառական հիմնախնդիրների շուրջ:

Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ ԳԱԱ Ա.Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի կողմից՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի, ՀՀ ԳԱԱ քիմիական և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի, ՀՀ Նախագայի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի, ՀՀ ԿԳՆ Գիտության Պետական կոմիտեի, Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի աջակցությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում