Պաշտոնական

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառավարման խորհուրդը նիստ է գումարել

1 րոպեի ընթերցում

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառավարման խորհուրդը նիստ է գումարել

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Խորհուրդն ի գիտություն է ընդունել «Սերենիսսիմա կոստրուցիոնի»ընկերության հետ պայմանագրի լուծումը և հաստատել Երևանի արևմտյան շրջանցիկ ճանապարհի Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի կառուցման շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցութային փաստաթղթերի փաթեթը: Խորհուրդը քննարկել և հաստատել է նաև Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի «Տրանշ 2»-ի շրջանակում աուդիտի ծառայությունների ձեռքբերման մրցույթի գնահատման արդյունքները և պայմանագիրը շնորհել «Գրանդ Թորոնթոն» ՓԲԸ-ին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում