Պաշտոնական

ՀՀ Նախագահն այցելել է Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա

1 րոպեի ընթերցում

ՀՀ Նախագահն այցելել է Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի հիմնադրման 15-ամյակի կապակցությամբ այցելել է կրթական այդ հաստատություն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Հանրապետության Նախագահը կրթության և գիտության նախարարի, բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահի և ռեկտորի ուղեկցությամբ շրջայց է կատարել ակադեմիայի վերանորոգված մասնաշենքերում, ծանոթացել ուսումնառության համար ստեղծված պայմաններին, այդ թվում՝ համակարգչային լաբորատորիաներին և արդիականացված գրադարանին:

Բուհի պատասխանատուները Նախագահին ներկայացրել են նաև Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի զարգացման հետագա ծրագրերն ու հեռանկարները:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում