Շոու Բիզնես

Սելենա Գոմեսը «Տարվա կին» Է դարձել Billboard-ի վարկածով

2 րոպեի ընթերցում

Սելենա Գոմեսը «Տարվա կին» Է դարձել Billboard-ի վարկածով
ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի երգչուհի Սելենա Գոմեսը, Billboard հանդեսի վարկածով, ճանաչվել Է «Տարվա կին»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 31-ին հայտնել Է հրատարակության կայքը: «Սելենան ոչ միայն երաժշտական չարթերը գլխավորողների թվում Է, այլեւ երիտասարդ կանանց մշտապես ոգեշնչում Է աշխատել լիակատար նվիրումով, չդավաճանել իրենց Էությանը եւ չվախենալ օգտագործել իրենց ձայնը… Մենք շատ ուրախ ենք նրան «Տարվա կին» ճանաչելու հնարավորության համար»,-հանդեսը մեջբերում Է The Hollywood Reporter - Billboard Media Group-ի ղեկավար Ջոն Ամատոյի խոսքը:

Անցյալ տարի այդ կոչմանն արժանացել Էր Մադոննան: Ավելի վաղ մրցանակն ստացել են Լեդի Գագան, Թեյլոր Սվիֆթը, Ֆինքը, Քեթի Փերին, Ֆերգին եւ Բեյոնսեն: Ինչպես նշում Է հրատարակությունը, պարգեւի հանձնումը կկայանա Billboard Women in Music-ի ամենամյա արարողությանը, որը նոյեմբերի 30-ին անցկացվելու Է Լոս Անջելեսում:

Սելենա Գոմեսը կինոյի եւ հեռուստատեսության դերասանուհու իր կարիերան սկսել Է 2002 թվականին, հնչունավորել Է դիսնեյյան մի քանի մուլտֆիլմեր եւ նկարահանվել սերիալներում: 2009 թվականին իր Selena Gomez & the Scene խմբի հետ միասին թողարկել Է իր Kiss and Tell դեբյուտային ալբոմը: 2012 թվականին սկսել Է մենակատարի իր կարիերան՝ թողարկելով Stars Dance (2013 թ.) եւ Revival (2015 թ.) ալբոմները: Գոմեսն ակտիվորեն զբաղվում Է բարեգործությամբ. 2009 թվականին դարձել Է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) ամենակրտսեր անդամը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում