Պաշտոնական

Կարեն Կարապետյանը հաստատել է ԿԳՆ տեսչական մարմնի կազմը

1 րոպեի ընթերցում

Կարեն Կարապետյանը հաստատել է ԿԳՆ տեսչական մարմնի կազմը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հաստատել է ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից:

Խորհրդի նախագահն է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Խորհրդի կազմում ընդգրկված են նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի փոխտնօրեն Արամ Գյումիշյանը, «Հանրային դիվանագիտություն» հասարակական կազմակերպության նախագահի կրթության հարցերով խորհրդական Անահիտ Բախշյանը և այլք:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում