Հասարակական

Երեւանում տեղի Է ունեցել դպրոցականների համար ֆիզիկայի եւ մաթեմատիկայի գծով Ռոսատոմի օլիմպիադան

3 րոպեի ընթերցում

Երեւանում տեղի Է ունեցել դպրոցականների համար ֆիզիկայի եւ մաթեմատիկայի գծով Ռոսատոմի օլիմպիադան
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանում տեղի Է ունեցել դպրոցականների համար ֆիզիկայի եւ մաթեմատիկայի գծով օլիմպիադայի ընտրական փուլը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով Ռոսատոմի մամուլի տեղեկագրին, միջոցառումը կայացել Է Հայաստանի ազգային ճարտարագիտական համալսարանի բազայի վրա ատոմային ճյուղի համար երիտասարդ կադրերի պատրաստման ոլորտում Ռուսաստանի եւ Հայաստանի համագործակցության շրջանակներում:

Օլիմպիադային մասնակցել են հանրապետության մասնագիտացված ֆիզիկամաթեմատիկական եւ հանրակրթական դպրոցների 10-12-րդ դասարանների հարյուրից ավելի սովորողներ: Ընտրական փուլի արդյունքներով՝ մասնակիցների մոտավորապես 45 տոկոսը եզրափակիչ փուլին մասնակցելու թույլտվություն Է ստացել: Այն տեղի կունենա 2018 թվականի փետրվարին: Հաղթողներն անվճար կրթության իրավունք կստանան Ռուսաստանի Դաշնության առաջատար տեխնիկական բուհերում, այդ թվում՝ «ՄԻՖԻ» Ազգային հետազոտական միջուկային համալսարանում:

Հայաստանը եւ Ռուսաստանը համագործակցության երկար եւ արգասաբեր պատմություն ունեն ատոմային ճյուղի համար կադրերի պատրաստման բնագավառում: Տարեկան Հայաստանից 200-ից ավելի դիմորդներ են անվճար ուսումնառության հնարավորություն ստանում Ռուսաստանի առաջատար համալսարաններում: Աննա Մարգարյանը՝ Երեւանում Գիտության եւ մշակույթի ռուսական կենտրոնի կրթական ծառայությունների մարկետինգի բաժնի առաջատար մասնագետը, նշում Է, որ այժմ աշխարհում հենց տեխնիկական մասնագիտությունների պահանջարկի աճ Է դիտվում, ուստի շատ ուրախացնող Է, որ հայաստանցի դիմորդները ավանդաբար պատրաստության բարձր մակարդակ են դրսեւորում ֆիզիկայից եւ մաթեմատիկայից: Ընկերության «Ռուսատոմ-միջազգային ցանց» ուղղության ղեկավար Դարյա Օզերովան օլիմպիադայի մասնակիցներին հղած ողջույնի խոսքում նշել Է, որ ինտելեկտուալ մրցումները շնորհալի, խելացի ու նպատակասլաց երեխաներին ի հայտ բերելու հիանալի միջոց են, որոնք հետագայում կաշխատեն ի բարօրություն իրենց երկրի: «Հայաստանում ատոմային ճյուղի հետագա զարգացման համար հարկավոր են լավագույն ուղեղներ, որպեսզի այն հասցվի զարգացման որակապես նոր մակարդակի»,-ընդգծել Է Օզերովան:

«Ատոմակայաններ շահագործող երկրների փորձը ցույց Է տալիս, որ ատոմային ճյուղը առաջընթացի ու ինովացիաների դրայվեր Է: Այն իր շուրջ ձեւավորում Է նոր ենթակառուցվածք, ստեղծում աշխատատեղեր, խթանում Է գիտության ու տեխնոլոգիաների, արդյունաբերության զարգացումը: Ահա թե ինչու Է մեր նախարարությունը միշտ պատրաստ Է օժանդակության եւ աջակցություն ցուցաբերել երիտասարդ մասնագետներին նրանց պրոֆեսիոնալ կարիերայի կայացման փուլում»,-հայտարարել Է Արտեմ Պետրոսյանը՝ ՀՀ Էներգետիկական ենթակառուցվածքների եւ բնապաշարների նախարարության ատոմային Էներգետիկայի բաժնի պետը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում