Հասարակական

Եղանակը կցրտի 5-6 աստիճանով

1 րոպեի ընթերցում

Եղանակը կցրտի 5-6 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում, հոկտեմբերի 30-31-ին՝ արևմտյան շրջաններում, նոյեմբերի 1-2-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:

Նոյեմբերի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 1-2-ին կնվազի 5-6 աստիճանով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևանում հոկտեմբերի 30-31-ին հնարավոր է, նոյեմբերի 1-2-ին սպասվում է անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում՝ 12-17մ/վ արագությամբ: Նոյեմբերի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում